Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասինմասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց` դիտավորությամբ որևէ մեկին մահ պատճառելը կարող է լինել այն տեսքով, որ սպանվածի արտաքին նշաններից չերևա, ասենք` լինի թույնի տեսակ. «Կարո՞ղ է արդյոք չարամիտ մարդը թունավորել մեկին այնպիսի թույնով, որ արտաքին նշան ցույց չտա` առանց դիահերձման: Չստացվի այնպես, որ մենք, դիահերձումն արգելելով, խոչընդոտենք հանցագործության բացահայտմանը»,- իր մտահոգությունը հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: