Կարանտինի պատճառով աշխարհի տարբեր քաղաքներ վայրի կենդանիներով են լցվում20 մարտի 2020 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայն պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել, գրում է National Geographic Russia-ն: Բնակելի տարածքներում հայտնվող կենդանիները փորձում են ընդլայնել իրենց «բանակավայրը» և սնունդ հայթայթել: Օրինակ՝ զբսաշրջիկների շրջանում հայտնի ճապոնական Նարա այգում եղնիկները սովոր են, որ մարդիկ կերակրում են իրենց, իսկ քանի որ նրանք այժմ կարատնիում են, կենդանիները պարզապես թափառում են փողոցներով:
Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ: ՀՀ-ում մարտի 20-ի առավոտվա դրությամբ վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |