ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները կարևորել են «3+3» ձևաչափի գործարկումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, կարևորել են մոտ ապագայում «3+3» ձևաչափի գործարկումը, որը տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ է լինելու ՀՀ, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև ՌԴ, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։

Փոխնախարարները հանդիպել են Ստամբուլում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Կողմերը նշել են ռուս-թուրքական բազմակող գործակցության հետևողական զարգացումը, քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական փոխգործակցության ակտուալ հարցերի լայն շրջանակ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով 3+3 ձևաչափի գաղափարին, հայտարարել էր, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել էր նա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---