211652_close_icon
views-count902 դիտում article-date 23:07 24-11-2022

Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հաղթողները

Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմեր` Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, շախմատի 16-րդ օլիմպիադայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը: Վերջինիս կազմում հանդես են եկել Վոլոդյա Թորոսյանը, Համլետ Պետրոսյանը, Վրեժ Մարգարյանը և Աիդա Ալվանջյանը: Թիմի ներկայացուցիչը Գագիկ Սարգսյանն էր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 11 դպրոցը, իսկ եռյակը եզրափակել է Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը:

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Պետրոսյան Համլետ (Գյումրիի «Ֆոտոն» վարժարան),
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալվանջյան Աիդա (Գյումրիի «Ֆոտոն» վարժարան):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և մրցաշարի հաղթողներին պարգևատրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

 

Նմանատիպ նյութեր