211652_close_icon
views-count9290 դիտում article-date 18:19 22-11-2020

Մենք դա երեքով ենք ստեղծել. Պուտինը հայտնել է՝ ինչպես է կազմվել ԼՂ հարցով համատեղ հայտարարության տեքստը. Tert.am

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կազմված համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/22/putin/3449635]Tert.am[/url]-ը: «Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»: ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր