Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Հայաստանից ավելի շատ մարդ հեռացել է Տեր-Պետրոսյանի օրոք, իրավիճակն էր այլ․ մեզ նոր ժողովրդագրական քաղաքականություն է պետք

Սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից արտագաղթած քաղաքացիների թիվը։ Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում էր կատարել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս մասնավորապես գրել էր․ «Առաջին նախագահ՝ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը մեկ միլիոն 22 հազ. մարդ։

1989-1991թթ․ Հայաստան է եկել 400․000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400․000-ից 340․000-ը լքել է Հայաստանը և նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994թ-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։

Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու՝ ֆիքսել միայն ելքը։

Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340․000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազար ելքի կողքը նշել 340․000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե մեկ միլիոն 22 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»։

Այս կապակցությամբ ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Եթե համեմատենք 1990-ական թվականները վերջին 10 տարվա հետ, ապա դրանք անհամեմատելի են․ ճիշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ավելի շատ մարդ է լքել Հայաստանը, բայց դա պայմանավորված էր օբյեկտիվ գործոններով՝ պատերազմական վիճակ էր, երկրաշարժը տեղի ունեցավ, սոցիալ-տնտեսական դժվար կացության մեջ էր Հայաստանը գտնվում և այդ ժամանակվա կառավարությունից շատ քիչ բան էր կախված արտագաղթը կասեցնելու առումով, որովհետև կատարյալ կոլափս էր ու մարդիկ գոյատևման խնդրի առաջ էին կանգնած։ Նշեմ նաև, որ՝ այո, այդ գնացածների մեջ մեր հայրենակից փախստականներ էլ կային, որոնք եկել էին Ադրբեջանից ու նրանց մեծ մասը հեռացավ այստեղից այդ ժամանակ, սակայն հստակ հաշվել, թե ամբողջ գնացածների քանի տոկոսն էր փախստական՝ շատ դժվար է, որովհետև այդպիսի ուսումնասիրություններ ու տվյալներ չկան։

Եթե ընդհանուր թվային ծավալով հաշվենք, ապա այո, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է ամենամեծ արտագաղթը Հայաստանից, բայց, եթե դիտարկում ենք 1990-ական թվականները և դիտարկում ենք Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածը, ապա դրանք միանգամայն տարբեր տնտեսական իրավիճակներ են և Սերժ Սարգսյանի օրոք մարդիկ հեռացել են ոչ օբյեկտիվ գործոնների պատճառով։

2008-2016թթ-երին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք ունեցել ենք անընդհատ աճող արտագաղթ և մեկնողների մոտ 50 %-ը գնացել է անվերադարձ, մշտապես են նրանք մեկնել՝ իրենց հետ տանելով իրենց երեխաներին, ինչի արդյունքում էլ բնական վերարտադրությունն է մեզ մոտ կրճատվել, ծնելիության մակարդակն է էականորեն նվազել․ այդ տարիներին կոռուպցիան ծաղկեց մեզ մոտ, հովանավորչությունը, մոնոպոլիաները, աղքատության շեմը բարձրացավ և նմանատիպ այլ խիստ բացասական գործոններ, որոնք իրենց զգալի նշանակությունն ունեցան Հայաստանը լքելու հարցում»։

Ժողովրդագետի խոսքերով՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը պետք է շատ լուրջ մտածի թե ներգաղթ ապահովելու, թե ծնելիության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ՝ առաջնահերթ ստեղծելով համապատասխան պայմաններ։

«Քանի որ իրավիճակ է փոխվել երկրում, այս նոր իրողությունների պարագայում մեզ ժողովրդագրական մի նոր կարգի քաղաքականություն է պետք․ ճիշտ է պետք է խթանել ներգաղթը, բայց առաջնահերթ մենք պետք է հիմնվենք մեր ներքին ռեսուրսի վրա, քանզի բնակչության թվաքանակի աճի հիմնական գործոնը բնական աճն է, այսինքն՝ ծնունդների քանակի ավելացումը, որը մեզ թույլ կտա խուսափել մեր այս ծերացող հասարակության առավել արագ ծերացումից»,- ընդգծեց Մարկոսյանը։

Ժողովրդագետի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիների թվին ու պատճառներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում