Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջացառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի սահմանաչափից ավելի փայտանյութ տեղափոխող անձանց՝ ինչի հետևանքով ապօրինի ծառահատումների դեմ ուղղված ոստիկանության միջացառումները որոշ դեպքերում ցանկալի արդյունք չեն տվել։ Մասնավորապես, համայնքային ոստիկանը ապօրինի ծառահատմամբ զբաղվող աձնին հայտնել է ոստիկանների գտնվելու վայրը, փայտածուխի արտադրությամբ զբաղվող անձանց նախապես զգուշացրել է ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների հնարավոր հանկարծակի ստուգայցի մասին և հորդորել վերացնել փայտածուխը պատրաստելու համար նրանց կողմից թույլ տրված խախտումների հետքերը, փայտանյութի մշակման արտադրամասի սեփականատիրոջը նախազգուշացրել է ոստիկանների՝ համայնք այցելելու մասին և հորդորել մինչև նրանց ժամանելը դադարեցնել արտադրամասի աշխատանքները։ Ոստիկանն իր ծառայության ընթացքում թույլ է տվել, որ քաղաքացիներն առանց ստուգման անշարժ պահակետով փայտանյութ տեղափոխեն։ Դրա համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել նույն բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ավագ ոստիկանի հետ։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի վերաբերյալ մանրամասներ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ փոխգործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ բացահայտվել է ոստիկանության մեկ այլ ծառայողի ապօրինություններ։ Ըստ քննությանը հայտնի նախնական տվյալների՝ ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի վաշտի ոստիկանը զբաղվել է փայտանյութի ապօրինի վաճառքով։
Ծառայողական քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է ոստիկանի կողմից Գանձաքար գյուղի հարակից տարածքից ապօրինի եղանակով ընկուզենի տեսակի փայտանյութ ձեռք բերելու և վաճառելու հանգամանքը։

Պարզվել է նաև, որ ոստիկանը և երկու քաղաքացիներ, բեռնատարով, «Խաչարձան» անտառպետության տարածքից դուրս են բերել փայտանյութ, տեղափոխել և վաճառել։
Այս դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում