Ucom-ը Pro որակի սմարթֆոն է առաջարկում ամսական 3800 դրամով. Բարձրորակ անլար ականջակալ կստանաք

Ucom-ը Pro որակի սմարթֆոն է առաջարկում ամսական 3800 դրամով. Բարձրորակ անլար ականջակալ կստանաք

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ մինչև հունվարի 31-ը Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 11 Pro հզոր սմարթֆոնը ամսական ընդամենը 3800 դրամով, և ստանալ բարձրորակ Xiaomi Buds 3 Lite անլար ականջակալ։

Xiaomi Redmi Note 11 Pro-ն ունի գերհզոր 108 Մպ հիմնական տեսախցիկ, բարձրորակ AMOLED էկրան 120 Հց թարմացման արագությամբ։ Սմարթֆոնն օժտված է արագ լիցքավորման հնարավորությամբ․ 67Վտ հզորությամբ լիցքավորիչն ապահովում է 5000 մԱժ մարտկոցի 100%-անոց լիցքավորումն ընդամենը 43 րոպեում, իսկ 50%-ը՝ 15 րոպեում։

Xiaomi Redmi Note 11 Pro-ի հզորությունը, տեսախցիկը, էկրանի որակը և ընդհանուր աշխատանքը համապատասխանում են PRO դասի սմարթֆոներին, բայց գինը 4 անգամ ցածր է բարձր դասի համանման տարբերակներից։ Սա հենց այն առաջարկն է, որը բաժանորդներին չի ստիպի գնալ գին-որակ կոմպրոմիսի։

«Ամանորին ընդառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Յուքոմի բոլոր՝ թե՛ առկա և թե՛ այս տարվա ընթացքում մեզ միացած 250 հազար նոր բաժանորդներին, Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական ցանցն ընտրելու համար։ Այս առիթով ընկերությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով՝ թե՛ ռոումինգից օգտվող ճամփորդների, թե՛ խելացի տան պարագաներ կամ հեռուստացույց փնտրողների և թե՛ նոր սմարթֆոն ցանկացողների համար։ Շատ պարագաներ կգտնեք մեգա զեղչերով։ Յուրաքանչյուր բաժանորդ իր համար կգտնի այն, ինչն իրեն անհրաժեշտ է Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառության համար», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հատուկ առաջարկի շրջանակներում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 136,900 դրամով, այնպես էլ ապառիկ՝ վճարելով 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում, ինչի արդյունքում գնորդը կխնայի 16,000 դրամ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---