Բաժիններ՝

Թողարկվել է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի նոր թրեյլերը

Թողարկվել է «Իքս Մարդիկ. մթին Փյունիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը: Կինոժապավենում գլխավոր դերը կատարել է Սոֆի Թյոռները («Գահերի խաղը» սերիալի աստղ): Համապատասխան տեսահոլովակը հայտնվել է 20th Century Fox-ի YouTube-ալիքում։ Նոր ֆիլմում, որը նկարահանել է Սայմոն Քինբերգը, կցուցադրեն, թե ինչպես են Իքս Մարդիկ պայքարում այլափոխված Ջինա Գրեյի (Թյոռներ) դեմ: Նա գերհերոսների ամենաահեղ ախոյանն է:

Գրեյը նույնպես եղել է Իքս Մարդկանց թիմում, բայց տիեզերքում իրականացված գործողություններից մեկից հետո նա դադարել է իրեն վերահսկելուց եւ սկսել է պատերազմ մղել իր զինակիցների դեմ: Կինոժապավենի պրեմիերան տեղի կունենա հունիսի 6-ին Ռուսաստանում: Սկզբնապես ֆիլմը պետք է էկրան բարձրանար անցյալ տարվա նոյեմբերի 2-ին, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս