Գյումրու «Թռչունյան տունը» փակվեց. 81 երեխաներից ռիսկային խմբում գտնվող մոտ 30-ի ճակատագիրը մնում է առկախ

Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը դադարեցրեց գործունեությունը: Հասատության տնօրեն Սոնյա Սիմոնյանն այսօր «Թռչունյան տան» Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների ծնողներին վերադարձրեց երեխաների անձնական գործերը, որպեսզի նրանք այլ դպրոցներ տեղափոխվեն:

Ծնողները փաթեթները վերցրել, սակայն իրենց անելիքը չէին պատկերացնում: «Գոնե տարին պրծնիր, նոր հանեին երեխեքին, լցնեին փողոց: Էս դպրոցը երեխեքին գրքերը կուտար, տետրեր ու գրիչները կուտար, գրենական ամեն պարագա կուտար, հագուստը, սնունդը կուտար, ապահով կպահեր: Հմի  մեկը ես, էնելիքս չիդե, ես չեմ հասկնա, թե ուր տանիմ, ինչ ենեմ տարվա կեսից: Ես էդ ծախսի տակից դուրս չեմ գա: Ըսիգ երեխեքի համար կրկնակի սթրես է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Օֆելյա Արոսյանը:

Բոլոր ծնողների մտահոգությունը մեկն էր. դպրոցի փակվելը լուրջ հարված է եւ իրենց, եւ երեխաների համար: Այս դպրոցում բացի մանկատանը խնամվող երեխաներից, սովորում էին նաեւ Գյումրու Սեւերսկի թաղամասի եւ թաղամասին մոտ գտնվող գյուղերի, մասնավորապես Առափիի երեխաները:

Օրվա առաջին կեսին հայտնի էր, որ միայն դպրոցն է փակվելու: Սպասում էին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Մայր Աթոռի ներկայացուցիչներին: Նրանց գալով, սակայն, վիճակն առավել բարդացավ: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը բոլորին հայտարարեց, որ իրենց 6-ամսյա բանակացությունները տարբեր դոնորների հետ եղել են անարդյունք: Չեն կարողացել անցնող ամիսներին գտնել հովանավոր կամ բարերար, որը  ցանկանար ֆինանսավորել եւ պահել հաստատությունն ու երեխաներին:

«Այո, Մայր Աթոռն այս ընթացքում փնտրեց ուղիներ հնարավոր դոնոր գտնելու համար, բայց պետական քաղաքականությունն այնպիսին է, որ գնում ենք ապաինստիտուցիոնալացման ուղիով: Դոնորն էլ հասկանում է, որ իզուր է լինելու իր արածը: Պետական քաղաքականություն կա, որով պետք է երեխաները վերադառնան ընտանիքներ: Բայց էստեղ, «Թռչունյան տան» դեպքում ոչ այնքան պետական քաղաքականության հարցն է, որքան ստեղծված իրավիճակը: Այստեղ ոչ թե պետության, նախարարության կամ Մայր Աթոռի ցանկությունն է, որ վայրկյան առաջ փակվի, որ քաղաքականությանը համահունչ լինենք, ոչ: Այստեղ խնդիրն ուղղակի հետագա աշխատանքի անհնարինությունն  է: Այնպես որ, Դուք երկու ճանապարհ ունեք, տանում եք Ձեր երեխաներին տուն, եւ օգտվում եք առաջարկվող տարբեր սոցիալական եւ զարգացման ծրագրերից, կամ համաձայնում եք, որ ժամանակավորապես ձեր երեխաները տեղափոխվեն Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»,- ծնողներին ասաց  Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ծնողների մեծ մասը դեմ եղան առաջարկվող երկրորդ տարբերակին, ասացին ավելի լավ է սոված-ծարավ իրենց երեխաների հետ մի անկյունում ծվարեն, քան թե երեխաներին վստահեն թիվ 2 գիշերօթիկին: «Իմ երեխուս ստեղ հոր նման, ծնողի նման նայել, պահել են, մոր նման ամեն հարցը կարգավորել են, ոչ բռնություն է եղել, ոչ որեւէ ոտնձգություն, ես ապահով եմ եղել ամեն հարցում: Դուք հմի կմտածե՞ք, որ ես իմ երեխուս կտանիմ «Հո՞ւյս» (նկատի ունի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը)»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: Նշենք, որ բոլորի կարծիքներն այս հարցում համընկնում էին:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն ասաց՝ ստեղծված իրավիճակից միակ ելքն առաջարկվող երկու տարբերակներն են, այլ ճանապարհ չկա: Ծնողները սկզբում պնդեցին, հետո խնդրեցին պահել հաստատությունը: Նրանց ասացին՝ հնարավոր չէ: Իներցիայով առաջ շարժվելը կործանարար կլինի բոլորի համար:

«Այսօր պետք է շատ շտապ երեխաների տեղափոխման հարցը քննարկենք: Այս վիճակն արդեն անթույլատրելի է: Փաստ է, որ ֆինանսավորում չի լինելու: Երեխաներն առանց ծնողական խնամքի մնացած չեն եւ ծնողն է որոշում՝ տանո՞ւմ է իր երեխային տուն, թե ուղարկում ենք թիվ 2 գիշերօթիկ: Այն երեխաները, որոնք ռիսկային խմբում են եւ անհնար է նրանց ընտանիք վերադարձնելը, շատ արագ կարող ենք նրանց խնամքը կազմակերպել Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում, որը մինչեւ հուլիսի 25-ը գործելու է: Կմնան երեխաներն այնտեղ ժամանակավոր, մինչեւ հզորացնենք ընտանիքները, դարձնենք ապահով, որ երեխաները կարողանան հանգիստ վերադառնալ: Ստացվում է, որ այս պահին Գյումրիում կարծես թե տեղավորման խնդիր չունենք»,- վստահությամբ եզրակացրեց Անահիտ Քալանթարյանը:

Ծնողների հետ քննարկման արդյունքում արձանագրվեց, որ երեխաները մանկատանն են հիմնականում սոցիալական խնդիրներով պայմանավորված: Մեծ մասն ընդհանրապես չունեն բնակարաններ, շատերն ապրում են տնակներում, ծնողներ կան, որոնք Երեւանում են աշխատում եւ շաբաթ-կիրակի օրերին էին միայն կարողանում երեխաների հետ հանդիպել:

Ռիսկային խմբի երեխաների մասին առարկայական քննարկում չեղավ: Ներկա ծնողների մեծ մասն իրենց երեխաներին տարան տուն, մինչեւ կմտածեն այլ գիշերօթիկ տեղափոխելու կամ իրենց մոտ պահելու մասին: Իսկ ռիսկային խմբի երեխաները կատարվածը հասկացան իրենց չափով, ընկալեցին իրավիճակն արցունքն աչքերին՝ մանկավարժին ամուր փաթաթված: Գյումրու թիվ 2 գիշերօթիկ տեղափոխվել չեն ուզում: Աղջիկներից մեկը նշեց. կմնա փողոցում եւ այնտեղ ոտք չի դնի:

Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը եւս կարեւորեց այս հաստատության առկայությունը, բայց որ ֆինանսական ճգնաժամը չի կարգավորվում, ասաց՝ ոչինչ անել չեն կարող: «Գիշերով երեխա ենք հայտնաբերել, բերել ենք այստեղ, բռնության դեպք ենք ունեցել, միանշանակ երեխան այստեղ է ապահով ու անվտանգ անկյուն գտել: «Թռչունյան տուն»-ը մեր շտապօգնությունն է միշտ եղել, մեզ օգնող, աջակցող կառույց է եղել: Բայց այսօր այլեւս հնարավոր չէ պահել հաստատությունը: Քանի որ այն բարեգործական հաստատություն է, ֆինանսավորումը բարերարներից է ստացել, որոնք տարիներ շարունակ պահել են  հաստատության երեխեներին՝  տալով նրանց սնունդ, կրթություն, խնամք, տանիք: Հուլիսից արդեն այդ ֆինանսավորումը դադարեցված է, եւ հաստատությունն իներցիայով, մանկավարժների սրտացավության եւ հոգացավության շնորհիվ շարունակել է աշխատանքը, ինչպես նաեւ հույս եք ունեցել, որ գուցե կհայտնվի մեկ այլ բարերար, որը կշարունակի ֆինանսավորումը: Մանկավարժների աշխատանքը բարեգործություն է, (վերջին շրջանում) իրենք առանց մեկ դրամ աշխատավարձի, աշխատել են ձեր երեխաների հետ»:

Հաստատության փակվելով 49 աշխատակից դարձավ գործազուրկ, 81 երեխաներից ռիսկային խմբում գտնվող մոտ 30-ի ճակատագիր մնաց առկախ, «Թռչունյան տուն»-ը 20 մլն դրամի կուտակած պարտք ունի այս պահին: Թե աշխատակիցների խնդիրն ինչպես է կարգավորվելու, տնօրեն Սոնյա Սիմոնյանը չգիտի:

«Դեռ պարզ չէ դա, քննարկելու ենք: Բայց որ չենք գործելու, դա հստակ է, որովհետեւ չի կարող որեւէ կառույց 6 ամիս գործել առանց ֆինանսավորման եւ շարունակել նույն ընթացքը: Բայց մենք որպես գործատու, բնականաբար վճարելու ենք մեր աշխատակիցներին չվճարած աշխատավարձը: «Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամն է զբաղվելու այդ հարցով, քանի որ «Թռչունյան տուն» ՍՊԸ-ն ոչինչ չունի, ամեն ինչ հիմնադրամի հոգաբարձուների  խորհուրդը կորոշի»,- ասաց Սիմոնյանը:

Թե երեխաներն ու մանկավարժները երբ կհեռանան հաստատությունից վերջնականապես, դեռ պարզ չէ: Կառույցը Մայր Աթոռինն է, այսինքն իրենք են տնօրինելու շենքի հետագա ճակատագիրը: Նշենք, որ Վահան Տերչունյանի կտակով այս տարածքը մշտապես ծառայելու է որբ երեխաների խնամքին: ՀԺ-ի այս նկատառմանն ի պատասխան՝ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ասաց՝ անկախ կտակի հանգամանքից, այս պահին  իրենց տրամադրվածությունն էլ է այդպիսին:

Անկախ բոլոր տեսակի եւ բոլորի որոշումներից Գյումրու «Թռչունյան տան» ներկայիս տարածքը շարունակելու է ծառայել երեխաներին: «Անկախ նրանից՝ այստեղ  «Թռչունյան տունը» կլինի, «Թռչունյան տունը» չի լինի, գիշերօթիկ կլինի կամ ցերեկային խնամք, սա բացառապես երեխաներին ծառայող կառույց է, եւ էդպես էլ մնալու է»,- վստահեցրեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
6217 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ