1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար դասընթաց

Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար 
դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական նոր ծրագրի շրջանակում 2000 քաղաքացու կտա ծրագրավորման գիտելիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:

«Ունենք կրթական խոշոր ծրագիր: Դրա նպատակն է կրթել քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրենց հմտությունները զարգացնել հենց ծրագրավորման ասպարեզում: Սակայն կորոնավիրուսի պատճառով վերաձևակերպեցինք հարցը, որ ժամանակ չկորցնենք: Եվ որոշեցինք, որ այն լինի հեռավար տարբերակով: 2 հազար անհատներ բավականին արդիական կրթական ծրագրերի միջոցով կրթվելու և իրենց հմտությունները զարգացնելու մեծ հնարավորություն կստանան»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց նաև, որ հետագայում քայլեր են ձեռնարկվելու, որ այդ մարդիկ կարողանան նաև իրենց աշխատանքի հարցը ճիշտ ձևով լուծել: Կրթական ծրագրին մասնակցելու ընտրության հարցում առաջնահերթություն կտրվի կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիստական ոլորտի, հյուրանոցային տնտեսությունների աշխատակիցներին, որոնք կցանկանան իրենց հմտությունները մեծացնել թվային տեխնոլոգիաների մասով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]