1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում հայտնի են լավագույնները

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում հայտնի են լավագույնները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության «Ա լիգա»-ի երկրորդ շրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավարտվեց Ա լիգայի երկրորդ շրջանը, որտեղ 24 միավորով Ուրարտուն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջնության ամենադիպուկ բասկետբոլիստը Ալեքսա Սիմովիչն է (35,7 միավոր (Արցախ): Երկրորդ տեղում Էդգար Բաբայանն է ( 30,2 միավոր (Ուրարտու): Այնուհետ միմյանց հաջորդում են Հայկազ Գրիգորյանը (23.2 միավոր (Շիրակ), Արման Հակոբյանը (23.2 միավոր (Արթիկ)) և Մխիթար Վարդանյանը (22.0 միավոր (ՖԻՄԱ):

Լավագույն փոխանցում կատարողը  Գոռ Գյագունցն է (7.2 (ՖԻՄԱ): Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև Ալեքսա Սիմովիչը (5.5 (Արցախ), Ալբերտ Հարությունյանը (5,3 (ՖԻՄԱ)), Նարեկ Հակոբյանը (4.8 (Շիրակ)), Նիկիտա Զախարովը (4.2 (Ուրարտու)):

Լավագույն օղակից անրադարձող գնդակի տիրապետող (Rebound) բասկետբոլիստը Հարություն Ամալյանն է (15.3 (Շիրակ)): Նրան հաջորդում են` Հայկազ Գրիգորյանը (15.2 (Շիրակ)), Վազգեն Առաքելյանը (15.1(Ինժեներ)), Արման Հակոբյանը (14.3 (Արթիկ)), Դավիթ Ափոյանը (13.7 (Արթիկ)):

Ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալեքսա Սիմովիչն է (33.0 (Արցախ)): Լավագույն 5-յակում են նաև Արման Հակոբյանը  (28.0 (Արթիկ)), Էդգար Բաբայանը (24.6 (Ուրարտու)),  Մխիթար Վարդանյանը  (22,5 (ՖԻՄԱ)), Նիկիտա Զախարով (22,2 (Ուրարտու)):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]