Բաժիններ՝

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշավան-Նուբարաշեն հին ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դիմացի անվադողերով ընկել է փոսը և թեքվել կողքի, առկա է ավտոմեքենայի կողաշրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Մ.) դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս