211652_close_icon
views-count4054 դիտում article-date 12:44 22-05-2018

Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,-ասաց ԱԳՆ խոսնակը: Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: «Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,-ավելացրեց խոսնակը: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և տեղեկացրել Հայաստանի ղեկավարությանը հունիսին հանդիպելու իրենց ակնկալիքի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր