19:22  ,  26 օգոստոսի, 2017

«Բավարիան» հաղթեց Լեւանդովսկու դուբլի շնորհիվ, Նոյերը վերադարձավ մեկնարկային կազմ

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Չեմպիոնների կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Վնասվածքից հետո «Բավարիայի» մեկնարկային կազմ վերադարձավ գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, որը ապրիլին ստացել էր կրնկի կոտրվածք:

«Բավարիան» 6 միավորով եւ գոլերի լավագույն տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի նաեւ «Համբուրգը»:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վերդեր» - «Բավարիա»՝ 0:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 72, 75

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 2:2

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 1, Սերխիո Կորդովա,  89 - Դենիս Զաքարիա, 7, Օսկար Վենդտ, 30

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 2:2

Վենդել, 32, 11մ, Քարիմ Բելարաբի, 49 – Անդրեյ Կրամարիչ, 47, Մարկ Ուտ, 70

«Այնտրախտ Ֆ.» - «Վոլֆսբուրգ»՝ 0:1

Դանիել Դիդավի, 22

«Շտուտգարտ» - «Մայնց»՝ 1:0

Հոլգեր Բադշտուբեր, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով