Արթուր Ալեքսանյանը հաղթանակը ԵԱ-ում նվիրում է հերոս զինվորներին

Արթուր Ալեքսանյանը հաղթանակը ԵԱ-ում նվիրում է հերոս զինվորներին

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է, որ իր հաղթանակը hունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, ինչպես մյուսները, նվիրում է հերոս զինվորներին։

Հայաստան են վերադարձել մայիսի 2-ին Եվրոպայի չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ինչպես նաև՝ բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը։

Ալեքսանյանը նշել է, որ Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալը հեշտությամբ չի տրվել։ «Բայց, կարելի է ասել, ինչի համար որ գնացել էինք՝ հասանք դրան, ամեն ինչ շատ լավ դասավորվեց», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու բազմաթիվ մարզասերներ:

Մայիսի 2-ին hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---