211652_close_icon
views-count4051 դիտում article-date 14:02 02-12-2018

Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում տուժողների թիվը հասել է 110-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզում, ըստ վերջին տվյալների, անկարգությունների ընթացքում տուժել է 110 մարդ. ցուցարարներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների՝ BFMTV հեռուստաալիքի եթերում արված հայտարարությունը: Ըստ նրա՝ 20 ոստիկան ևս տուժածների թվում է: Նշվում է, որ վառելիքի գների բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում ֆրանսիական մայրաքաղաքում ավելի քան 300 մարդ բերման է ենթարկվել: Ցույցը ուղեկցվել է ոստիկանների հետ ցուցարարների բախումներով, զանգվածային անկարգություններով: Кառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոյը հայտարարությամբ է հանդս եկել, որում ասվում է «Ֆրանսիան կդիտարկի արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը նոր անկարգություններ կանխարգելելու համար, որոնք շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 10 օրերի ընթացքում»: [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/01/1111593/]Ավելի վաղ [/url] Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, ովքեր բողոքում էին վառելիքի գների բարձրացման դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր