211652_close_icon
views-count1644 դիտում article-date 15:46 19-04-2022

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն, հաջորդում են «Գազպրոմ Արմենիան» ու ՊՆ-ն

Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտնում է ՊԵԿ-ը։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Նշենք, որ ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը՝  ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Տասնյակում են ընդգրկված նաև «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը եւ «Սոֆթ Կոնտրաստ»-ը:

Նմանատիպ նյութեր