5 խնդիր, որ խոչընդոտում են հղիանալուն
LifestyleMed.news.am-ը գրում է.
Այսօր բեղմնավորման խնդիրների են բախվում աշխարհում միլիոնավոր կանայք: Այս խնդիրները կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ, սակայն երբեմն միանգամայն առողջ կանայք չեն հղիանում առօրյա սովորությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդում նրանց վերարտադրողականության վրա:
Քնի պակաս
Առաջին հայացքից կարող է թվալ, թե քնի պակասը եւ հղիությունը միմյանց հետ ոչ մի կապ չունեն, սակայն եթե քնի քրոնիկական պակաս ունենաք, ձեր օրգանիզմում կբարձրանա սթրեսային հորմոնների մակարդակը, որը կխոչընդոտի ձվաբջիջների հաջող բեղմնավորվելու պրոցեսին: Այս պատճառով, եթե ցանկանում եք հղիանալ, աշխատեք լիարժեք քնել:
D վիտամինի պակաս
Եթե կինը ցանկանում է հղիանալ, նա D վիտամինի կարիք կունենա: Օրգանիզմում վիտամինի քանակությունը կարելի է պարզել պարզ թեստի միջոցով, որը կարելի է անցնել կլինիկաների եւ լաբորատորաների մեծ մասում: Արեւոտ եղանակին հաճախակի զբոսանքներն ինքնին արդեն բարձրացնում են D վիտամինի մակարդակը եւ հղիանալու հաջող հնարավորությունը:
Ավելորդ քաշ
Ավելորդ քաշի մեծ քանակի դեպքում ձեզ մոտ կարող են հղիանալու խնդիրներ առաջանալ: Ավելի լավ է քաշը, սնունդը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մակարդակը փորձառու բժշկի հետ քննարկել մինչեւ հղիանալը: Մասնագետը ձեզ խորհուրդ կտա, թե կոնկրետ ձեզ համար որ քաշն է ցանկալի:
Պլաստիկ մթերքներ
Պլաստիկե շատ փաթեթներում պարունակվող ֆալատները կարող են բացասաբար անդրադառնալ կանանց վերարտադրողականության վրա: Դրանք խախտում են էնդոկրինային համակարգի աշխատանքը, որն ինքնին կարող է անպտղության պատճառ դառնալ:
Սխալ լուբրիկանտ
Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն սեքսով զբաղվելու ժամանակ անբավարար որակի լուբրիկանտի օգտագործումը կարող է նվազեցնել հղիանալու հնարավորությունը: Ձեռք բերեք այնպիսի լուբրիկանտներ, որոնք գլիցերին չեն պարունակում, սերմնաբջիջների համար վտանգ չեն ներկայացնում, ունեն հավասարակշռված pH մակարդակ եւ պարաբեններ չեն պարունակում: