Մետաղական դետալը, հավանաբար, ինքնաթիռից ընկել է Ճապոնիայի Նարիտա քաղաքի բնակելի տներից մեկի վրա, այս քաղաքում է տեղակայված համանուն միջազգային օդանավակայանը, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ մոտ 1 կիլոգրամ կշռող դետալը, որն ընկել է տան վրա, գտնվում է հենց Նարիտա մտնող եւ դուրս եկող ինքնաթիռների ճանապարհին։ Ներկայումս հայտնի չէ, թե որ ինքնաթիռից է այն ընկել, տուժածների մասին եւս տեղեկություն չկա։
Ճապոնիայում վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնաթիռային միջադեպերը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում տեղի բնակչության շրջանում: