211652_close_icon
views-count6319 դիտում article-date 13:10 28-09-2017

Ամերիկյան կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների դեմ

Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարման փաստով պայմանավորված՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիստոֆեր Սմիթը և սենատոր Ջիմ Մաքգովերը կոնգրեսին են ներկայացրել 537 օրինագիծը, որը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հարգել մարդու իրավունքները, հայտնում է Turan գործակալությունը։ Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը կիրառել Մագնիտսկու արձանագրությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Բացի այդ, կոչ է արվում ադրբեջանական կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր ճաղերի հետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով։ Նշենք, որ ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև սենատոր Դուրբինը։

Նմանատիպ նյութեր