ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի Տվերի շրջանի բնակարանում մահացած է հայտնաբերվել Կիրիլ Բեկ–Նազարովը։
Տղամարդը մահացել է սեփական մահով 84 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնում է
life.ru-ն` հղում անելով Mash–ին։
Նրա հայրը ռեժիսոր Համո Բեկ–Նազարյանն է (1891-1965)` Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպով նկարահանված «Նամուս» հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի հեղինակը և Ստալինյան մրցանակի դափնեկիրը։
Նրա ամենահայտնի գործերն են` «Պեպո» հայկական առաջին ձայնային ֆիլմը Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի մոտիվներով, ինչպես նաև «Շորն ու Շորշորը»։ -0-