Բաժիններ՝

««Տոտենհեմ» սկսում է պատմության նոր գլուխ». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի վերջին խաղերի և  «Տոտենհեմ Հոթսփուր Ստեդիումի» մասին:

«Հատուկ պահ, հատուկ երեկո: Կարծում եմ և հավատում եմ, որ սա լավագույն մարզադաշտն է աշխարհում:

Մենք գիտեինք, որ խաղը դժվարին կլիներ: Մենք չգիտեինք, թե ինչ պետք է ակնկալենք, ինչպես արձագանքենք, բայց մենք պետք է  միավորներ հավաքեինք՝ հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում առաջին կեսում:

Ես երջանիկ եմ թիմի նախագահ Դանիել Լևիի համար, իր ֆանտաստիկ նախագծի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ նրան: Զգացմունքները սկզբից անհավանական էին: Հաղթանակը շատ կարևոր է նաև մեզ համար:

Այսօր մենք հպարտանում ենք: Այժմ մենք պետք է շոշափենք փառքը` մրցանակների տեսքով: Սա նոր սկիզբ է: «Տոտենհեմը» սկսում է պատմության նոր գլուխ: Մենք ավարտեցինք նախորդը և մեկնարկեցինք նորը` մեր երկրպագուների համար վաստակված հաղթանակով»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս