Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը ևս պետք է ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

– Տիկին Նազարյան, վերջին շրջանում պարգևավճարների թեման կրկին արդիականացել է։ Չե՞ք կարծում,որ պարգևավճարների ինստիտուտը պետք է վերանայվի, որովհետև իշխանությունն անընդհատ թիրախավորվում է։

– Ուզում եմ մտածենք ոչ թե թիրախավորումից խուսափելու, այլ հանրային խնդիրները ձևակերպելու և լուծելու մասին։ Այդ իմաստով, անկախ նույնիսկ անձամբ ինձ ուղղված թիրախավորումից, ես ցանկանում եմ պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների հետ կապված քննարկումը ծառայեցնել հանրային խնդիրներ ձևակերպելու և լուծումներ գտնելու համար։ Փորձեմ հերթով ներկայացնել։

Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարց, այլև ամբողջ համակարգի՝ վարից վեր։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա է ամենաարդար մոտեցումը։ Շատ լեգիտիմ հարցադրում է, և իմ պատասխանը հետևյալն է. այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Այսինքն՝ պարգևավճարների տրամադրման որոշումների հիմքում մտահոգությունը ոչ թե նախարարների կամ գործադիր մարմնի ղեկավարների բարեկեցությունն է, այլ նրանց ենթակա ոլորտների բարեփոխումների հարատևության և ոլորտում աշխատողների աշխատավարձերի հարցը։ Իրական կյանքից օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու. մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ավելացել է համայնքային բյուջեն, և ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու։ Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի և հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Կամ՝ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների, իր կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի կամ չվաճառի վերջին ունեցածը։ Կրկին համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ առողջապահության նախարարության։ Ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողները ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու։

Այո, անշուշտ, շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից։ Բայց դա այս պահին ռեսուրսների սղության հարց է և սուղ ռեսուրսների շրջանակում միջանկյալ լուծումների հարց է։ Այս ճշմարտության վկայությունն է այն, որ հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են։ Բոլորովին չեմ համարում, որ արվածը բավարար է։ Դա ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ՝ շարունակական գործընթացի սկիզբը։ Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ նախարարների, փոխնախարարների ու քաղաքային իշխանության գործադիր մարմնի ղեկավարների վարձատրության հարցի մասին՝ դա դիտարկում եմ ողջ հանրության բարեկեցության բարձրացման համատեքստում։ Բնականաբար, նախարարների բարեկեցության հարցը չէ, որ դնում եմ, և բնականաբար դա չէ այն մտահոգությունը, որով մենք ստանձնել ենք մեր քաղաքական հանձնառությունները։ Ի վերջո՝ բոլոր բարձրակարգ մասնագետները կարող են գտնել իրենց տեղը ամենուր պետական համակարգից դուրս, եթե իրենց հուզի միայն սեփական բարեկեցության հարցը։ Քննարկմանը մասնակցելով՝ ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը։ Կան բազմաթիվ օրինակներ, բայց նորից անուններ չեմ նշի. երբ նախարարները կամ փոխնախարարները ստանձնել են պետական ծառայությունը՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Բնականաբար, դա չեն արել՝ սպասելով շնորհակալությունների, այլ արել են այն գիտակցումով, որ բոլորիս համատեղ ներդրման արդյունքում ընդհանուր բարեկեցության պայմաններն ենք զարգացնելու՝ ինստիտուցիոնալ լուծումներ բերելով, երկիրը զարգացնելով։ Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է այս մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումները ի վերջո կայանան։ Քանի որ ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ մի քանի ամսում. տարիների ներդրում է պետք։

Կառավարության կադրային քաղաքականության նպատակով կատարվող այս քայլերի տրամաբանությունը՝ որպես ժամանակավոր լուծում, ինձ համար ընդունելի է։ Բայց այստեղ թերևս մի բայց կա։ Կարծում եմ, որ արդարացի քննադատության առիթն այն է, որ մարդկանց համար տեսանելի չէ պետական համակարգում բոլոր աշխատողների վարձատրության համաչափ բարձրացման պլանավորված ռազմավարությունը։ Մարդիկ չեն տեսնում, թե երբ, ինչ ժամկետներով և որքան է նախատեսվում բարձրացնել այս կամ այն ոլորտի հանրային ծառայողների աշխատավարձերը։ Այս քաղաքականությունները կրկին մշակում են առանձին գերատեսչությունները, և գուցե կարիք կա, որ դրանք ամփոփիչ ձևով հանրությանը ներկայացվի։

Տարօրինակ կթվա, բայց ես նույնիսկ ուրախ եմ, որ այս հարցը այսօր քննարկելու առիթ ունենք։ Ինչո՞ւ եմ այդպես մտածում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը նույնքան կարևոր և, շեշտում եմ, հանրային խնդիր է, որքան պետական համակարգի մյուս աշխատողների, կրթական, առողջապահական և հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի հարցը։ Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։ Մենք երբևէ հետաքրքրվե՞լ ենք, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան. ո՛չ։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի հույսին չեն. նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ ունեին իշխող կուսակցության, բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցական վերնախավի քմահաճույքից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ նոր իրականություն է, որտեղ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, այն է՝ իր աշխատավարձից ու պարգևավճարներից, օրենքի շրջանակում այլ միջոցներից։ Ահա, հարցի այս կողմն է, որ կարևորում եմ այս քննարկման մեջ։ Ես հարկ եմ համարել և հիմա էլ հարկ եմ համարում արձանագրելու, որ պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է։ Եվ հանրությունը պետք է թույլ տա այս խնդիրը լուծել, ինչպես արդեն ասացի, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները շարունակելու նպատակով։

Հատկապես համավարակի ճգնաժամի այս օրերին հանրությունը տեսնում է կառավարության, նախարարների և նրանց անձնակազմերի աշխատանքի բնույթը, նրանց ճկուն արձագանքը, ներդրված ջանքերի ծավալը։

Վերջերս Դուք Ֆեյսբուքում, անդրադառնալով խնդրին, նշել եք, որ ամսական հինգ հարյուր հազար դրամով աշխատող նախարարը քանի ամիս, քանի տարի պետք է աշխատի, որ այդ գումարը քիչ է, քանի որ նրանք աշխատում են գերծանրաբեռնված։ Ձեր հասցեին ուղղված մեղադրանքները ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է, որ Ձեր տեսակետը փոխվել է։

Առհասարակ քննադատություններ ստանալը և դրանց շուրջ աշխատանքը, կարծում եմ, ցանկացած քաղաքական գործչի ակտիվ գործունեության կարևոր մասերից է։ Ինքս քննադատություններից պաշտպանվելու նպատակ չունեմ. դրանք ընդունում եմ ըստ իրենց բովանդակության և հաշվի առնում, երբ փաստարկված են։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, ապա ասացի, որ քննարկումն ինքնին կարևոր եմ համարում, քանի որ այս ընթացքում, իրոք, հնչեցին նաև արժեքավոր քննադատություններ. խոսքը հատկապես հանրային ծառայությունների ոլորտի աշխատողների աշխատավարձերի համաչափ բարձրացման քայլերի ժամանակացույցին, դրա պլանավորված ընթացքին է վերաբերում։ Բայց այս քննարկումը կարևոր եմ համարում նաև իմ կողմից բարձրացրած հարցերի և տված մեկնաբանությունների առումով։ Պարգևավճարների և վարձատրության հարցի անձնավորման, կուսակցականացման փորձերը, իրոք, անհիմն եմ համարում։ Կրկնում եմ՝ այո, հանրային պաշտոնյայի վարձատրության հարցը նույնքան հանրային հարց է, որքան բանակի բարեփոխումների, նորոգվող ճանապարհների, կրթության և առողջապահության և այլ հարցերը։ Հետևաբար պետք է նաև այդ հարցն ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը։ Այո, նշել եմ նախարարների գերծանրաբեռնվածության հանգամանքը, բայց էականն այստեղ  գերծանրաբեռնվածության կողմը չէր, այլ նախարարի գործառույթի հարցն էր։ Հարցը ավելի բարձր կամ ցածր, մեծ կամ փոքր աշխատանքի մասին չէ, այլ թե այդ աշխատանքի արդյունքում որքանով է այլ մարդկանց բարեկեցության ընթացիկ խնդիր լուծվում հենց այսօր։ Բնականաբար, տարբեր գործունեության տեսակներով զբաղվող մարդիկ նույնպես ծանրաբեռնված են կամ գերծանրաբեռնված են։ Սուպերմարկետի կամ կարի արտադրամասի աշխատողները, օրինակ, դա խոսքով չի, որ գիտեն, այլ իրենց սեփական փորձով։ Հետևաբար որևէ աշխատանքի առավելության հարց չի քննարկվում, բոլորովին։

Առիթ ունեցել եմ արդեն գրառումներիս ասելիքը մանրամասնելու, որի իմաստն ընդամենը այս է. օրենքով սահմանված աշխատավարձերը, պարգևավճարները, այլ սոցիալական ու քաղաքական ինստիտուցիոնալ երաշխիքները նրա համար են, որ քաղաքական գործիչները, որոշում կայացնողները, պետական ոլորտի մասնագետները, անկախ նվիրումի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումներից, գործեն համարժեք։ Որոշ դեպքերում, իհարկե, միտքս համատեքստից դուրս է մեկնաբանվել, որոշ դեպքերում դիտավորյալ նենգափոխվել։

Եթե բյուրեղացնեմ մեկնաբանությունում ասված միտքս, ապա դա այն է, որ կառավարությունը խնդիր ունի կադրային քաղաքականության միջոցով լուծելու հանրային բարեկեցության խնդիրներ։

ԱԺ պատգամավորները նույնպես ստանում են պարգևավճար և միայն առաջիկա եռամսյակին չեն ստանալու։ Տեսակետ կա, որ պատգամավորները նույնպես չպետք է պարգևավճար ստանան, քանի որ եթե բոլորին ամեն ամիս պարգևավճար է տրվում, դրա իմաստը, բովանդակությունը կորում է։

– Նորից նշեմ, որ պարգևավճար նախատեսվել է, և ստացել են ԱԺ բոլոր աշխատողները, ոչ միայն պատգամավորները։ Այո, համաձայն եմ, որ ընդհանուր բոլորին պարգևատրելու դեպքում պարգևավճար ասվածի իմաստը նսեմանում է, այստեղ ավելի շուտ աշխատավարձերը համապատասխանեցնելու հարցն է առաջ գալիս։ Անձամբ ինձ համար պատգամավորների վարձատրության հարցը բոլորովին առաջնային չէ, իսկ, օրինակ, ԱԺ բազմաթիվ այլ հաստիքներով աշխատողների մասով անելիք կա։ Բայց այս պահին առաջնահերթ եմ համարում կառավարության և քաղաքային գործադիր մարմինների կադրային քաղաքականության հարցը։ Ու նորից եմ կրկնում՝ սրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ անձնական հարցեր չեն, և կառավարությունը համավարակի բարեհաջող հաղթահարումից հետո այս հարցին պետք է համակարգային լուծում տա։

Արտակարգ դրությունը ըստ ամենայնի կերկարաձգվի ևս երեսուն օրով, ինչը նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեն ևս հետաձգվում է։ Հնարավո՞ր է, որ այս տարի հանրաքվե չանցկացվի։

Չեմ կարող ոչ մի կռահում անել։ Գիտեք, որ այս իրավիճակը ո՛չ ԱԺ, ոչ էլ կառավարության նախընտրության հետևանք է։ Այսօր կայացվող որոշումները արձագանքում են հանրային առողջապահության գերակա հարցի լուծմանը։ Ապագա որոշումներում ևս ամեն ինչ կախված կլինի վարակի տարածման տեմպերից ու հաղթահարումից։

ՍԴ խնդրի լուծման հետաձգումը կամ առկախումն ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ։

Այն բոլոր վտանգները, որ նախկինում են եղել, հիմա էլ պահպանվում են։ Քաղաքականացված ՍԴ-ն, դատական համակարգի բարեփոխումների արգելակումը և լեգիտիմության բացակայության հարցերը մնում են չլուծված։ Սակայն, ինչպես ասացի, հանրային առողջապահության և անվտանգության առջև այսօր կանգնած հարցերը գերակա են։

Երբ դեռ վեթինգի թեման արդիական էր, մեզ հետ հարցազրույցում նշում էիք, որ այն անպայման պետք է տեղի ունենա, մինչդեռ դատական բարեփոխումների այս փաթեթը ցույց տվեց, որ վեթինգ տեղի չի ունենալու։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

– Այս պահին կոռումպացված, մարդու իրավունքների խախտումներով վճիռներ կայացնող դատավորների՝ դատական համակարգից դուրսմղման հարցը Դատական օրենսգրքում արված փոփոխությունների շնորհիվ լուծվելու է մասամբ։ Այսինքն՝ այն վերաբերելու է օրենսգրքի ընդունումից հետո եղած դեպքերին և չի ունենալու հետադարձ ուժ, քանի որ ՀՀ սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Դատական օրենսգրքում արված փոփոխություններն արժեքավոր են, բավականին լուրջ մեխանիզմներ են ներդրված թե՛ գործող, թե՛ թեկնածու դատավորների եկամուտների, շահերի բախման, քաղաքական և բիզնես կապերի ստուգման նպատակով։ Եվ այդ հարցերով պետք է զբաղվի ԲԴԽ-ն։ Բայց, ինչպես ասացի, մեր Սահմանադրությունը մեխանիզմ չի նախատեսում հետադարձ ուժի համար։ Փաստացի այս կարգավորումները ոչ թե ռետրոսպեկտիվ ազդեցություն են ունենալու, այլ միտված են ապագային։ Թե՛ քաղաքացիական հանրույթը, թե՛ ընդդիմությունը, թե՛ մենք այս հարցը բարձրաձայնել ենք լսումների և ԱԺ հանձնաժողովում քննարկելու ժամանակ։ ՀՀ արդարադատության նախարարին հանձնաժողովում քննարկման ժամանակ ասվել է, որ մենք պետք է լուծում գտնենք համակարգից դուրս մղելու այն դատավորներին, որոնց հետ նախկինում է  խնդիր եղել՝ կապված կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման և շահերի բախման հետ։ Նախարարը վերահաստատել է, որ դրա քաղաքական կամքը կա և այդ հարցին անդրադարձ կլինի անցումային արդարադատության համատեքստում։ Ասեմ նաև, որ այս շաբաթվա հերթական ԱԺ նիստերի օրակարգում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումը, և այս օրենքի շրջանակներում շատ դատավորներ ուղղակի չեն կարողանա ապացուցել, թե որտեղից նրանց իրենց օրինական եկամուտներին չհամապատասխանող գույք։

Այնպես որ՝ նախկինում կարևորածս կետերը մնում են մեր օրակարգում, և դրանց մի մասի լուծումը կտրվի բառացիորեն առաջիկա օրերին։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում