Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալիորեն ավելացել է անդամ երկրներից Հայաստան ներդրումների ծավալը

ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալիորեն ավելացել է անդամ երկրներից Հայաստան 
ներդրումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալիորեն ավելանում է անդամ երկրներից, հատկապես Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը: Ավելացել է նաև այդ երկրներ Հայաստանից արտահանումների ծավալը: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամակցությունը չի խոչընդոտել հայկական  ապրանքների արտահանմանը ԵՄ, ինչպես նաև այլ երկրներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին փաստեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը:                                                                                                        

-Տիկին Կարապետյան, Հայաստան-ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառությունը որքա՞ն է կազմում, անդամակցությունից ի վեր որքանո՞վ է ավելացել:

- Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրում: 2016-ին նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ երկրների հետ աճել են 15.3%-ով: 2017-ի առաջին ութ ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները ևս աճել են 23.7%-ով, այդ թվում` ՌԴ` 23.5%-ով, Ղազախստան` 5.5%-ով, Ղրղզստան` ավելի քան 2 անգամ, իսկ Բելառուսի հետ գրանցվել է աճ 35.1%-ի չափով:

-ԵԱՏՄ ո՞ր երկրներ է ավելացել Հայաստանից արտահանման չափը, որքանո՞վ, ի՞նչ ապրանքներ ենք արտահանում ԵԱՏՄ երկրներ:

-ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: 2016-ին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանման ծավալները աճել են 53 %-ով: Ընդ որում` արտահանման աճը արձանագրվել է նաև 2014 թվականի համեմատությամբ մոտ 20%-ով, երբ Հայաստանը դեռևս չէր հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկիր: 2017-ի առաջին ութ ամիսների ընթացքում` ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները աճել են 34.2%-ով, այդ թվում` ՌԴ` 18.3%-ով, Ղազախստան` 3.4 անգամ և Ղրղզստան` ավելի քան 2.5 անգամ, իսկ Բելառուսի Հանրապետություն գրանցվել է աճ 66.7%-ի չափով:

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ ներկայումս արտահանվում են հիմնականում գյուղատնտեսական արտադրանք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեքստիլ արտադրանք, ծխախոտ, շոկոլադ և այլ քաղցրավենիք, դեղամիջոցներ, շինարարության համար նախատեսված մշակված քարեր:

-Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների ծավալն ավելացե՞լ է,  ո՞ր երկրից ենք ավելի շատ ներմուծում կատարում, ի՞նչ ապրանքատեսակներ:

-2016 թվականին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներից իրականացվող ներմուծման ծավալներն աճել են 5.3%-ով: ՌԴ-ից ներմուծման ծավալն ավելացել է 5.7%-ով, Ղազախստանից՝ 75%-ով: Նվազել է Բելառուսից 8.9%-ով, Ղրղզստանից՝ 60%-ով:  Իսկ 2017-ի առաջին ութ ամիսներին ԵԱՏՄ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 19.5%-ով, այդ թվում` ՌԴ` 18.3%-ով, Ղազախստանից` 3.4 անգամ, իսկ Բելառուսի Հանրապետությունից գրանցվել է աճ 66.7%-ի չափով:

-ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանից ԵՄ արտահանումների և ներմուծումների քանակը կրճատվե՞լ է: Ավելացումը կամ կրճատումը ինչո՞վ կպայմանավորեք:

-ԵԱՏՄ անդամակցությունը չի խոչընդոտել նաև ՀՀ ապրանքների արտահանմանը ԵՄ, ինչպես նաև այլ երկրներ: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների հետ աճել են 2.1%-ով, այդ թվում՝ արտահանումը աճել է 15.9%-ով, իսկ ներմուծումը նվազել է 5.2 %-ով: 2017 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում` ԵՄ երկրներ գրանցվել է առևտրաշրջանառության ծավալների աճ 24.3%-ով, այդ թվում՝ արտահանումը աճել է 32.6%-ով, իսկ ներմուծումը աճել է 18.6 %-ով: Հաշվի առնելով ներկայացված վիճակագրական տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է զգալի առաջընթաց ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետություններ, այլև ԵՄ երկրներ արտահանման ծավալների աճի մասով:

- ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ո՞ր ոլորտներում են ավելացել անդամ երկրների ներդրումները, արդյո՞ք ավելացումը պայմանավորված է միայն անդամակցությամբ:

-Անդամ երկրների ներդրումներն անդամակցությունից ի վեր ավելացել են տարբեր ոլորտներում:  2014-ին ներդրումները եղել են 839.8 մլրդ դրամի, 2015-ին՝ 965.3, 2016-ին՝ 977.1:  2016-ի առաջին կիսամյակին կազմել է  362.7 մլրդ դրամ, 2017-ին ավելացել է՝ դառնալով 496.4: Ռուսաստանից ներդրումների ծավալն ավելանում է ՝ սկսած 2015 թվականից: 2016-ի առաջին կիսամյակին ներդրումների ծավալը կազմել է 140.9, իսկ 2017-ի նույն ժամանակում՝ 181.4 մլրդ դրամ: Ներդրումներ իրականացվում են հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարման, մեծածախ առևտրի, ցամաքային տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում:

- ԵԱՏՄ պայմանագրի կետերից որևէ մեկի խախտում եղե՞լ է անդամակցության այս տարիներին անդամ երկրներից որևէ մեկի կողմից: Անդամ բոլոր երկրներում պահպանվում է արդյոք այն կետը, որ բոլոր երկրներում գնաճի տարբերությունը չպետք է գերազանցի 5 տոկոսը:

-2015 թվականի հունվարի 2-ից ԵԱՏՄ-ին անդամակցությամբ մի շարք ապրանքների մասով ամրագրվեցին մաքսատուրքի բարձրացված դրույքաչափեր: Այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր: Մասնավորապես, սպառողական գների ինդեքսը 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական կազմեց 103.7, իսկ 2016 թվականին՝ 98.6: Ընդ որում, գների մակարդակի աճ չարձանագրվեց նաև արտաքին առևտրի ինդեքսների մասով:

-Որո՞նք են ԵԱՏՄ-ին անդամակցելու դրական կողմերը:

- ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված արձանագրվել է մաքսային ընթացակարգերի զգալի պարզեցում և արդյունքում ապրանքների տեղափոխման ժամանակի կրճատում: Ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 50 ժամից մինչև 3 ժամ, ներդրումային գրավչության բարձրացել է՝ կապված շուկայի տարողության աճի հետ։ Հայաստանը դիտարկվում է ոչ թե 3 միլիոնանոց շուկա այլ 180 միլիոնանոց շուկայի մաս: Կարող ենք հարթակ հանդիսանալ կոոպերացիայի գործոնը օգտագործելու պարագայում, այսինքն՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամ երկրների հումքը արտադրությունը կազմակերպել Հայաստանում, ստանալ Հայաստանում ծագած ապրանք և արտահանել մի շարք երկրներ, որոնք տրամադրում են Հայաստանին արտոնությունների համակարգ: Միաժամանակ նշենք, որ մի շարք ապրանքների մասով զարգացած երկրների կողմից GSP և GSP+ համակարգերի կիրառումը Հայաստանի Հանրապետության հանդեպ հնարավորություն է տալիս խթանելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ոլորտները և ապահովում հայկական արտադրանքի համար արտոնյալ շուկաների հասանելիությունը: Հայաստանի Հանրապետությունը որպես ԵԱՏՄ անդամ հնարավորություն ունի մասնակցել այնպիսի գլոբալ նախագծերին, ինչպիսիք են`  Մետաքսի ճանապարհի, մի շարք երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասով իրականացվող բանակցային գործընթացին, որոնց Հայաստանի Հանրապետության մասնակցությունը նման մակարդակով և պայմաններով, որպես առանձին երկրի քիչ հավանական կլիներ: Հայկական ապրանքների մուտքը այլ երկրների շուկաներ ազատականացնելու և արտաքին առևտրի քաղաքականության գործիքների կիրառման հստակ կանոններ սահմանելու նպատակով` ԵԱՏՄ ձևաչափով իրականացվում են աշխատանքներ օտարերկրյա պետությունների հետ արտոնյալ, այդ թվում` ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]