Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներն արժանացել են պարգևների

Մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներն արժանացել են պարգևների

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զինված ուժերում, որոնց նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, մերօրյա հերոսների սխրանքների ներկայացումն ու փառաբանումը։

Կարեն Ավագյանը, անդրադառնալով մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող զինծառայողների պարգևատրմանը, նշեց, որ մենք պետք է հպարտանանք նրանց անձնվեր ծառայությամբ և երախտապարտ լինենք. «Նրանք պատվով են կատարում բարդագույն խնդիրներ։ Սա ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել այդ հերոս տղաների համար, ում ամեն օրը սխրանքի պատմություն է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]