Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ռոնալդուն բոյկոտել Ազգերի լիգան

Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանթուշը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով վերջերս չի հրավիրվում ազգային հավաքական:

«Չկա թիմ, որը չի ցանկանում թիմում ունենալ Ռոնալդու: Նա միշտ կարևոր դեր է խաղում: Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Եվ դա բավարար է: Հուսով եմ, որ նա կհաղթի «Ոսկե գնդակը»,- նշել է Սանթուշը:

Հիշեցնենք, որ իտալացի լրագրող Թանկրեդի Պալերերիի խոսքերով՝ «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի լիգան, քանի որ նա կասկածում է, որ կա պայմանավարվածություն ՈՒԵՖԱ-ի և «Ռեալ Մադրիդի» միջև:

Նշվում է, որ Ռոնալդուն կարծում է, թե մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է միջամտել, որպեսզի լավագույն ֆուտբոլիստի կոչումը տրվի Լուկա Մոդրիչին, ինչպես նաև Պերեսն է հրահրել բռնաբարության դեպքի բարձրաձայնումը, ինչի պատճառով Ռոնալդուն լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Քանի որ Ազգերի լիգան նոր մրցաշար է, որը կազմակերպել է ՈՒԵՖԱ-ն, Ռոնալդուն որոշել է բոյկոտել այն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս