Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տրանսպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ

Տրանսպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ:

«Երկաթուղին շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա քայլերը ևս ուղղված կլինեն փոխադրումների որակի բարձրացմանն ու ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորեց երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց: «Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»: Երկաթուղայիններին շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]