20:37  ,  4 մայիսի, 2018

Պոչետինո. Վենգերը լավագույն մարզիչներից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արժանին է մատուցել լոնդոնյան «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից:

«Դժվար կլինի շնորհակալություն հայտնել Վենգերին ամբողջությամբ: Դա անհնար է անել՝ հաշվի առնելով, թե ինչքան են նրան սիրում երկրպագուները: Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը թիմը մարզել է 22 տարի: Ես կարծում եմ, որ այդ 22 տարիները հաջող են եղել ակումբի համար: Նա վաստակել է այն ամենը, ինչ ստացել է «Արսենալում»: Ես նրան համարում են լավագույն մարզիչներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է SportsMole-ը:

Հիշեցնենք, որ Վենգերի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ֆրանսիացի մասնագետը հայտարարել է, որ հեռանալու ժամանակն իրեն պարտադրել են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում