Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը սկսեց մարզվել թիմի հետ (տեսանյութ)

Սպորտ
26903642_10155688556947713_700096106210118521_n

Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մանրամասները: Ինչպես հայտնում է Daily Star թերթը, լոնդոնյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: Ըստ դրա Հենրիխ Մխիթարյանը շաբաթական պետք է ստանա 200 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, ինչն ավելի բարձր է, քան «Մանչեսթեր Յունայթեդում» էր: Հայտնի է դարձել նաեւ, թե որ համարի տակ հանդես կգա նոր ակումբում: Դա նույն 7 համարն է, որը նախկինում կրում էր Հենրիխ Մխիթարյանի դիմաց՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսը: Հենրիխ Մխիթարյանը այսօր առաջին անգամ սկսեց մարզվել «Արսենալ»-ի հետ:  Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը պատրաստվում է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը Լոնդոնի «Չելսիի» դեմ: Խաղը տեղի կունենա հունվարի 25-ին «Արսենալի» խաղադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: