211652_close_icon
views-count1177 դիտում article-date 17:20 25-04-2019

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը: Համատեղ աղոթքից հետո, ելույթներ ունեցան դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը և տկն․ Գուդրուն Քուգլերը։ Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ առաջադեմ երկրների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։ Նա նաև ընդգծեց ժխտողականության անընդունելիությունը, հատկապես ցեղասպանությունների կանխարգելման և ապագայում դրանց կրկնության բացառման համատեքստում։ Միջոցառմանը երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան Ավստրիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության և «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցի սաները: Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր