Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևակ Ամրոյանը և «Հող»-ը նորովի են մեկնաբանել «Դրդո» ժողովրդական երգը

Սևակ Ամրոյանը և «Հող»-ը նորովի են մեկնաբանել «Դրդո» ժողովրդական երգը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը և «Հող» երաժշտական նախագիծը համատեղ ներկայացրել են «Դրդո» սիրված ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը նկարահանվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանում:

Ավելի վաղ Ամրոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ երկրպագուներն ինտերնետային բոլոր հարթակներում արդեն կարող են գտնել Ամրոյանի թվով երկրորդ ձայնասկավառակը, որն անվանել են «Յարխուշտա»:

Ձայնասկավառակում կան ժողովրդական, աշուղական, հայրենասիրական և նոր երգեր։

«Ներառվել են զուգերգեր Ռոզի Արմենի և Անդրե Սիմոնյանի հետ, ինչպես նաև խմբակային երգ՝ Արփիի և Վարդան Բադալյանի հետ։ Երգերի վրա աշխատել են գործիքավորողներ ԴերՀովան, Գարիկ Գևորգին, Գարեգին Առաքելյանը (Գաթա բենդ), Արմեն Սարգսյանը (Բրդե), Արսեն Բարսամյանը, Պատրիկ Ավետիսյանը։ Ձայնասկավառակի հնչյունային ռեժիսորը ԴերՀովան է (Հարություն Տեր Հովակիմյան)։

Իսկ ձայնասկավառակի դիզայնն ամբողջությամբ վստահել եմ ինչպես միշտ Արվին Քոչարյանին»,-գրել է Սևակ Ամրոյանը:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

2014-ին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և մի շարք այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]