19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է. Իրատես

Ժամանակակից աշխարհի քաղա­քակրթության հիմքը դրվել է Հու­նաստանում: Հունաստանն է օրրանը փիլիսոփայության, ճարտարապե­տության, բժշկության, գրականու­թյան, ռսւզմարվեստի, իրավագիտու­թյան և շատ այլ արժեքների:

Եվրոպական քաղաքակրթությու­նը ոչնչացնել փորձեցին պարսիկնե­րը: Ասել, թե պարսիկները բարբարոս, հետամնաց ազգ էին, մեծագույն սխալ կլինի: Զրադաշտական Պարսկաս­տանը ստեղծել էր իր քաղաքակրթու­թյունը, բայց անհամեմատ հետ էր եվ­րոպական արժեքներից: Պարսկաս­տանը չուներ փիլիսոփայության, բժշ­կության բնագավառում որևէ հայտնի անուն: Ավելին, փիլիսոփայության, բժշկության գրքերը թարգմանվում էին հունարենից պարսկերեն, իսկ թարգմանիչները ոչ թե պարսիկներ էին, այլ սիրիացի քրիստոնյաներ:

Պարսիկ արքաների փորձը՝ գրավելու Եվրո­պան, դատապարտված էր ձախող­ման: Ճիշտ է, պարսկական ծովային նավատորմը նույնպես հզոր էր հունա­կանից, բայց հույները, որպես քաջա­րի կռվողներ, կարողանում էին խելա­ցի մանևրելու միջոցով չեզոքացնել պարսիկների ուժը: Ընդամենը երեք հարյուր սպարտացիներ կարողացան երկուհարյուրհազարանոց պարսկա­կան բանակի մուտքը հունական տա­րածքներ տասն օրով փակել, իսկ մ.թ.ա. 331 թվականին Ալեքսանդր Մա­կեդոնացին Գավգամելայի ճակատա­մարտում մեկընդմիշտ փոշիացրեց Եվրոպան գրավելու պարսիկների իղ­ձերը:

Եվրոպան (Հռոմը) գրավելու հաջորդ փորձն արել է Կարթագենը: Տեղին է նշել, որ, ի տարբերություն հե­տագա դարերում դեպի Եվրոպա ար­շավողների, Կարթագենը հզոր քաղաք-պետություն էր և Հռոմի համե­մատ շատ հարցերում առաջատար: Առաջին փյունիկյան պատերազմի ժամանակ կարթագենական ծովային նավատորմը անհամեմատ ուժեղ էր հռոմեականից և տիրապետող էր Միջերկրական ծովում: Կարթագենական նավերը կառուցվել էին ժամանակի տեխնիկայի ոգով, արագընթաց էին և նվազ խոցելի: Արդյունքը առաջին փյունիկյան պատերազմում Կարթագենի տարած հաղթանակն էր: Սա­կայն, պատահական մի դիպվածով, մարտի ժամանակ կարթագենական նավը խրվեց ծանծաղուտում:

Հռոմեացիք այն հանեցին և տարան ու­սումնասիրման: Ընդամենը երկու ամիս հետո պատրաստ էր կարթագե­նական նավի հռոմեական տարբերա­կը, իսկ կարճ ժամանակ անց նմանա­տիպ հռոմեական նավերն էին արդեն Միջերկրական ծովի տերն ու տիրա­կալը: Զգալով ծովում իրենց առավե­լության կորուստը՝ Հաննիբալը որո­շեց Հռոմը գրավել այլ ճանապարհով ցամաքով: Մինչ Հաննիբալը Հռոմի պատերի տակ էր, հռոմեական բանա­կը չգնաց նրա հետ առճակատման, այլ փորձեց գրավել Կարթագենը: Աֆրիկյան պետության փորձը՝ գրավելու Հռոմը, վերջացավ Կարթագենի ոչնչացմամբ:

Եվրոպան գրավելու հաջորդ փորձն արեցին «Ալլահ, աքբարի» որ­դիները, որոնց կողմից քրիստոնյա Մերձավոր Արևելքի հեշտ գրավմանը նպաստեց բյուզանդական հզոր կայս­րությունը՝ ոչ քաղկեդոնական դավա­նանքին հարող քրիստոնյա ազգերին հալածելով: Եգիպտոսի բնիկ ոչ քաղկեդոնական քրիստոնյա ղպտիները սիրով էին ընդառաջ գնում արաբնե­րին, որոնք կարճ ժամանակ անց կա­րողացան ոչ միայն Եգիպտոսը, այլև ոչ քրիստոնյա Մերձավոր Արևելքը գրավել:

Օր օրի հզորացող նոր ազգի որդիները, «Ալլահ, աքբար» կանչե­լով, հասան մինչև Իսպանիա՝ Պիրենեյան թերակղզի: Տեղին է նշել, որ հույների անբարո քաղկեդոնական ուղղությունը հետագայում իր կործա­նարար դրսևորումը ստացավ հայկա­կան Անիի թագավորության կործան­ման հարցում, որով վերացվեց պատ­նեշը թուրքերի ճանապարհին դեպի Եվրոպա: Նույն դրսևորումներն են նաև մեր օրերի Երուսաղեմում: Հին աշխարհում Հռոմը գրավեցին վայրի ռազմատենչ հոները: Ալարիքի գլխավորությամբ գրավեցին Հռոմը, բայց, ինչպես հայ բա­նաստեղծն է գրել, «Այդպես Հռոմն են հասցնում վերցնել, բայց չեն հասցնում կրակի մատնել»:

Ռուս­ները փակեցին մոնղոլ- թաթարների ճանա­պարհը դեպի Եվրոպա, որին սպառնացող ամենալուրջ վտանգը 1675 թվականին էր, երբ թուրքերը հասել էին Վիեննայի պատերի տակ: Այդ բարբարոս ազգը, որն առայսօր առա­ջավոր որևէ միտք, գաղափար չի տվել մարդկությանը, եվրոպական քաղա­քակրթության հետագա գոյությունը դրել էր հարցականի տակ: Հռոմը (Եվ­րոպան) գրավելու ոչ առաջավոր ազ­գերի փորձերն անցել են անհաջող: Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ քրիստոնյաներն իրենք էին ոչնչացնում միմյանց, և յուրաքան­չյուր կռվող կողմ աշխատում էր խլել մյուսի ավարը (գաղութները): Այսօր Ասիայում արդեն արթնացել է Ասիայի «քնած առյուծը»:

Հիշում եմ, 1977-ին սովորում էի պետական համալսարանի իրավագի­տության ֆակուլտետում, փիլիսոփա­յություն էր դասավանդում իմ համա­գյուղացի, հորս ուսանողական ընկեր Աշոտ Բաբախանյանը, հաճախ էինք զրուցում աշխարհին վերաբերող քաղաքական հարցերի շուրջ: Խոսքի մեջ հարցրեց՝ երեկվա «Պրավդան» կար­դացե՞լ ես: Պատասխանը դրական էր: Կոմկուսի խոսափողը առաջին ան­գամ հասկացնում էր Արևմուտքին՝ ծայրաստիճան սրվել են խորհրղա-չինական հարաբերությունները, և Արևմուտքը փորձում է օգտվել դրա­նից, ու՞ր եք նայում, հիշեք պատմությունը, հիշեք մոնղոլ-թաթարներին:

Այսօր Չինաստանը աշխարհի համար վտանգավոր չէ, որովհետև, որքան էլ գերհզոր լինի չինական հրաշքը, ռազ­մական տեսակետից նա դեռ անհամե­մատ թույլ կմնա ԱՄՆ-ի, Ռուսաստանի համեմատ: Վերջապես, մեր օրերի հզոր երկրների քաղաքական գործիչ­ները երբեք չեն գնա պատերազմի, որովհետև այն կհանգեցնի աշխարհի ոչնչացման: Նման պայմաններում Եվ­րոպան գրավելու հիանալի հնարավո­րություն են ստացել այն բարբարոս ցեղերի հետնորդները, որոնց պա­պերն այդպես էլ չկարողացան գրա­վել Հռոմը:

Մերձավոր Արևելքում հրահրվող պատերազմները, իսլամական ծայ­րահեղականների դաժանությունները ամենևին էլ պատահական երևույթներ չեն: Երբ 1975 թվականին ընդունվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը, դրանով, կարելի է ասել, խարխլվեց և վերջնականապես ոչնչացվեց ԽՍՀՄ- ը, այժմ հերթը Եվրոպայինն է:

Միլիո­նավոր գաղթականներ տարեցտարի լցվում են Եվրոպա, և որևէ եվրոպացի լիդեր չի կարող կտրուկ քայլերի դիմել կամ ընդդիմանալ, որովհետև ըմբոս­տացողի աչքը կխոթեն բա ու՞ր մնա­ցին «մարդու իրավունքները»: «Եր­րորդ համաշխարհային պատե­րազմն» արդեն սկսվել է, և դրա մուսուլմանական նշանաբանն է ճապո­նական հայտնի ասույթը, որ ժամանա­կին կիրառում էին Չինաստանի հան­դեպ. «Հաղթել պատերազմում առանց պատերազմի»:

Չինացուն շահագրգռելով. կակաչ ցանելով, նրանք թունա­վորում էին չինացուն և գրավում երկի­րը: Այսօր, մարդու իրավունքների ան­վան տակ, մուսուլմաններն առանց պատերազմի գրավում են Եվրոպան: Թուրքիայի նախագահ Էրդողանը բա­ցահայտ ագրեսիա է իրականացնում Եվրոպայի նկատմամբ՝ կոչ անելով այնտեղ ապրող թուրքերին շատ երե­խաներ ունենալ:

Պատերազմի ժամա­նակ հեշտ է լավ կամ վատ լուծում տալ այս կամ այն հարցին: Պատե­րազմների ժամանակ նետվող ռումբերը ոչնչացնում են նաև կռվին չմաս­նակցող խաղաղ բնակչությանը: Ոչ ոք ոչինչ չի կարող ասել՝ պատերազմ է: Դժվար է ոչնչացնել մարդկանց, երբ չկա ճակատ: Մոտ 60 տարուց ավելի միլիոնավոր թուրքեր ապրում են Գերմանիայում, բայց նրանք առայսօր թուրք են մնացել և չեն ձուլվել գերմա­նական հարուստ քաղաքակրթությա­նը: Փոխարենը, նրանց այստեղ գա­լով, Գերմանիայում զրոյից ավելացել են մուսուլմանական մեջիդները, նա­մազի ժամին թուրքերը հենց խոշոր քաղաքի փողոցներում անում են իրենց նամազը: Մարդու իրավունքն է: 

Հ. Գ. «Երրորդ համաշխարհային պատերազմն» սկսվել է: Սկսվել է Եվ­րոպան գրավելու հեշտ ճանապար­հով նամազով: Կարթնանա՞ արդյոք Եվրոպան այդ նամազից, դժվար է ասել: Եվրոպայի հակառուսականությունն օգնում է Թուրքիային խաղալու երկու լարի վրա, ինչպես եղել է դարեր շարունակ: Ժամանակը չէ՞, որ Եվրո­պան վերջապես գիտակցի՝ Ռուսաս­տանը, որքան էլ վտանգավոր լինի, Թուրքիա չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ