211652_close_icon
views-count1712 դիտում article-date 12:53 17-09-2019

Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդության մասին որոշումը․ ուղիղ. tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/09/17/Qocharyan/3095530?fbclid=IwAR1Yjp73koOLmvGSxI1JPaHL1lJ1kR1eZ3iw-YkD7GF3PJEGGkSsRig6gd0]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը: Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր