Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը:
Ըստ դրա՝ տեղի ունեցած վթարի և բռնկված հրդեհի միջև պատճառահետևանքային կապ չի եղել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործով մեղադրյալ, պիկապի վարորդ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն օրեր առաջ կրկին երկարաձգվել է։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի էր ունեցել ՃՏՊ. բախվել էր երեք ավտոմեքենա, վթարի հետևանքով 13 քաղաքացի տուժել, իսկ 7-ը զոհվել էր: