211652_close_icon
views-count113828 դիտում article-date 16:29 23-05-2018

Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում. դիտահորերի խցանման պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ հայտնվել են ջրի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևների պատճառով Գյուրջյան փողոցում սելավատարների խցանման պատճառով մի իսկական «ջրհեղեղ» է ստեղծվել։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ հայտնվել են ջրի մեջ, և վարորդները չեն կարողանում տեղաշարժվել։ Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը։ Այս պահին Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատասխանատուն մինչև գոտկատեղը ջրի մեջ փորձում է խցանված դիտահորերը բացել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր