Խոսքը չի գնում տեղաշարժերի, այլ խոսքը գնում է որոշակի իրավունքների սահմանափակման մասին: Այս սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ օրինագծին:
«Համաձայն եմ պարոն Վարդանյանի հետ, պետք է հետխորհրդարանական վերահսկողություն իրականացնել: Մոտակա ժամանակները մենք կվերահսկենք և կհասկանանք թե որքանով էր արդյունավետ այս օրենքի նախագիծը: Համոզված եմ այս օրենքը կփրկի մարդկային կյանքեր»,-նկատեց պատգամավորը: