ԱՄՆ-ն չի օգնի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողություններում

ԱՄՆ-ն չի օգնի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական աջակցություն չի տրամադրի Թուրքիային Սիրիայում քրդերի դեմ գործողությունների ժամանակաշրջանում, թեև Անկարան դիմել է նման խնդրանքով, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Այդ մասին թուրքերը խնդրել են տարբեր մակարդակներով»,-պարզաբանել է նա: Ըստ նրա, ռազմական աջակցության մասին խոսք է գնացել ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ: Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն, սակայն, «չի ընդդիմանա ներխուժմանը, ռազմական առումով»,-գրում է «Վեդոմոստին»:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:

Ըստ Anadolu-ի, Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են ռազմական գործողության ընթացքում 228 «ահաբեկչի» ոչնչացման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---