News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հանդիսավոր կերպով նշել են ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի 120-ամյակը (ֆոտոռեպորտաժ)։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, որը գտնվում է Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում, որը նույնպես կրում է հայ փառավոր հերոսի անունը:

Հուշարձանի մոտ հավաքվել էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, զինծառայողներ, հասարակ քաղաքացիներ: Մեծ զորահրամանատարի հիշատակի հանդեպ հարգանքի տուրքն էր եկել մատուցելու պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն  Սարգսյանի գլխավորությամբ։

Հովհաննես Բաղրամյանի անցած ուղին հակիրճ ներկայացրեց Հայաստանի Վետերանների միավորման խորհրդին նախագահի տեղակալ, գնդապետ Միքայել Ստեփանյանը՝ հատկապես ընդգծելով Հովհաննես Բաղրամյանի քաջության ու հերոսության օրինակը հայ հաջորդ սերունդների համար:

Ելույթ ունեցողները խոսել են ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակում մարշալի ունեցած ներդրման, երիտասարդների հայրենասիրական ոգու դաստիարակման մասին:

 «Այնքան հանգամանորեն եւ լավ խոսվեց, որ ինձ հավելելու քիչ բան է մնում», - նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ամեն դեպքում, նախարարն ընդգծել է, որ Բաղրամյանը դարձել է հայկական հաղթանակների խորհրդաշիշներից մեկը, համաշխարհային լեգենդ, օրինակ, թե հաղթանակի հասնելու համար ինչպիսի նշանակություն ունի զինվորական կրթությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ