Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով

Աֆղանստանում առնվազն 17 մարդ է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մի քանի մարդ տուժել են:

Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել է, որ հրթիռակոծվել է Նանգարհարի նահանգի Հասկա Մինա շրջանի մզկիթը: Ինչպես նշում է գործակալությունը, դրա հետեւանքով փլվել է մզկիթի տանիքը:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս