Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Հայաստանի համար ցանկալի կլիներ նվազեցնել էյֆորիան քրդական հարցում. Գևորգ Մելիքյան

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր փակ ձևաչափով քննարկում՝ նվիրված սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի և դրա տարածաշրջանային ազդեցությունների հարցին: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Քննարկման կարևոր ելակետերից մեկը եղել է մինչ այդ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հնչեցրած մեկնաբանությունը հանրաքվեի մասին: Նալբանդյանն ասել էր հետևյալը. «Հայաստանն ակնկալում է, որ Իրաքի իշխանությունները և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություն կգտնեն լուծելու առկա խնդիրները»:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է քննարկման մասնակիցներից Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, հետաքրքիր է այն հանգամանքը, որ քրդական հարցը Հայաստանում ուշադրության կենտրոնում են պահում նաև խորհրդարանի մակարդակով: Որքանո՞վ էր արդյունավետ Ազգային ժողովում կազմակերպված քննարկումը, և ի՞նչ տվեց թե՛ Քրդստանի անկախության հանրաքվեի և թե՛ ընդհանրապես քրդական հարցի վերաբերյալ պաշտոնական մակարդակով Հայաստանի դիրքորոշման, տեսլականի ձևավորմանը:

– Լսումները արդյունավետ էին այն առումով, որ ներկա գտնվողներից շատերը տիրապետում էին թեմային, ու նաև եղան լավ ելույթներ: Կային նաև մարդիկ, ովքեր մասնակցել էին հանրաքվեին որպես դիտորդ, կամ այցելել էին Իրաքյան Քրդստան հանրաքվեի ժամանակ: Եվ առաջին ձեռքից տեղեկություններ էինք ստանում ընդհանուր պատկերի մասին, հարցերը շատ-շատ էին և վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ քաղաքական, տնտեսական և այլն: Իհարկե, մեզ բոլորիս ավելի շատ հետաքրքրում էր հարցը, թե ինչ ռիսկեր կան: Ավելի շատ խոսեցին ռիսկերի, քան հնարավորությունների մասին: Առաջարկ կար խոսել հնարավորությունների մասին և, բնականաբար, կենտրոնանալ նաև ռիսկերի վրա, բայց քննարկումն ավելի շատ գնում էր դեպի ռիսկերի գնահատում, և փորձում էինք հասկանալ, թե Հայաստանն ինչպես պիտի իրեն դրսևորի այս իրավիճակում: Նախ և առաջ, Քրդստանի անկախությունը դեռ հռչակված չէ, այդ գործընթացը որպես այդպիսին դեռևս շատ հարցականներ ունի: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն ընդհանրապես պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Մոտեցումները տարբեր էին: Ոմանք կարծում են, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի, որովհետև մենք համայնք ունենք և՛ Իրաքում, և՛ Քրդստանում: Ոմանք համարում են, որ ավելի զգուշավոր պետք է լինել կամ չեզոքություն պետք է պահել: Ողջունեցին Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ, որով կոչ էր արվում պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև պահպանել երկխոսություն և թույլ չտալ լարվածության խորացում:

Իհարկե, ոմանց մոտ կա ոգևորություն, որ դա կարող է նպաստել ինքնորոշման իրավունքով առաջնորդվող ժողովուրդների ձգտումներին: Մյուս կողմից էլ կա մտավախություն հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր առանձնապես կարևորում են Հայաստանի արտաքին քաղաքականության իրանական ուղղությունը: Այս մարդիկ կարծում են, որ պետք չի մտնել մի գործընթացի մեջ, որը կտրուկ դեմ է Իրանի շահերին, և Հայաստանը կարող է խնդիր ունենալ, քանի որ Իրանը բավական կոշտ է տրամադրված:
Մոտավորապես այս մթնոլորտում էր անցնում քննարկումը: Կարծում եմ՝ ժամանակը քիչ էր՝ գալու եզրակացության, ռեկոմենդացիաներ անելու կամ լսելու իշխանության ներկայացուցիչներին: Թերևս իրենք էին եկել մեզ լսելու: Լավ կլիներ հասկանալ նաև իշխանությունների դիրքորոշումը: Ամեն դեպքում արտգործնախարարն արել է իր հայտարարությունը: Էրբիլը, կարծես թե, ևս արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Իրաքյան Քրդստանը ցույց է տալիս որոշակի շահագրգռվածություն համագործակցելու Հայաստանի հետ: Կարծում եմ, որ դա անում են միայն մի պատճառով՝ իրենց անհրաժեշտ է լեգիտիմություն, իսկ լեգիտիմությունը տվյալ պարագայում իրենց համար ոսկուց կամ ավելի ճիշտ՝ նավթից էլ թանկ է: Մյուս կողմից ինձ մոտ տպավորություն կա, որ Բարզանին փորձում է հասնել քաղաքական մոբիլիզացիայի՝ նպատակ հետապնդելով հաղթանակ տանել գալիք ընտրություններում կամ գոնե որպեսզի իր որդին իր փոխարեն դառնա իշխանության ղեկավար: Քննարկման որոշ մասնակիցներ հակված էին հենց այս վարկածին: Գիտենք, որ Մասուդ Բարզանիի հայրն է ժամանակին մեծ դերակատարում ունեցել: Հիմա Մասուդ Բարզանին, ըստ որոշ տվյալների, պիտի «գահը» հանձնի իր որդուն: Եվ սա միջազգային հանրության դիտողություններից մեկն է, որ խոսքը կլանային համակարգի պահպանման մասին է: Բարզանի դիրքերը կամաց-կամաց թուլանում էին և նա վերընտրվելու համար ստիպված էր նման քայլի գնալ, որպեսզի հաղթաթղթեր ունենա Բաղդադի հետ քաղաքական առևտրի ժամանակ: Իսկ այդպիսի հաղթաթուղթ կարող է լինել անկախության հանրաքվեն, որով Բարզանին կուժեղացնի իր բանակցային դիրքերը ընտրություններում լեգիտիմություն ստանալու առումով: Շատերը կարծում են, որ դա պատմության ընդամենը մի մասն է, պատմության մյուս մասն այն է, որ քուրդ ժողովուրդն իսկապես ոգեշնչված, ոգևորված է: Կարծիքները շատ տարբեր են: Կրկին փորձում են էյֆորիայի մեջ չընկնել: Ես էլ եմ այդ տեսակետի կողմնակիցներից մեկը, զգացմունքային, հուզական, մակերեսային մոտեցումները տեղին չեն: Կարծում եմ՝ Նալբանդյանի հայտարարությունը թերևս ամենաօպտիմալ տարբերակն էր, որ այս պահին կարող ենք ունենալ:

– Հիշում ենք, որ հանրաքվեի օրը նաև մեկնաբանություն էր տվել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ասելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է գործընթացին, իսկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել էր անկախության հանրաքվեն Քրդստանում: Կարծում եք՝ Հայաստանն ավելի հստակ դիրքորոշում չի հայտնում, որովհետև գործընթացն էլ դեռևս չի ամբողջացել, և իրավիճակն անորոշ է, թե՞ ավելի խորքային իմաստով պատճառը նաև այն է, որ Հայաստանը ակտիվ խաղացող չէ Մերձավոր Արևելքում, և դժվար է հիշել մի գործընթաց, որում Հայաստանը Թուրքիայի կամ Իրանի պես ակտիվորեն ներգրավված է եղել:

– Իհարկե, պարզ է, որ Հայաստանը նման դերակատար ու խաղացող չէ՝ ձեր նշած պետությունների համեմատ, բայց Հայաստանն ունի իր հետաքրքրություններն ու շահերը Մերձավոր Արևելքում՝ համայնքի և այլ առումներով՝ Թուրքիայի ներգրավվածություն, Իրան և այլն: Մինչև հանրաքվեն ես ասում էի, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա, և եթե հայկական կողմերից որևէ մեկը պետք է ինչ-որ հայտարարությամբ հանդես գա, ապա դա պետք է լինի Արցախը: Եվ այդպես էլ եղավ: Բայց ամեն դեպքում խնդիրն ավելի շատ ուզում եմ տանել դեպի զգուշավորության դաշտ: Կարծում եմ՝ անգամ Արցախի պարագայում սխալ է կուրորեն անկախական շարժման աջակցելը՝ առանց համատեքստը հաշվի առնելու: Արցախի հիմնախնդրի համատեքստում, մի կողմից, փորձ է արվել զուգահեռներ տանել այլ կոնֆլիկտների, օրինակ՝ Կոսովոյի պարագայի հետ, բայց մյուս կողմից էլ մենք միշտ փորձել ենք առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պահել ղարաբաղյան հիմնախնդրի եզակիությունը, առանձնահատկությունը, չհամեմատել այլ կոնֆլիկտների հետ, թեև շատ հարցերում զուգահեռներն ակնհայտ են:

Վտանգավոր է այնքանով, որ միջազգային հանրությունը շատ կոշտ է տրամադրված Քրդստանի հարցում, բայց Հայաստանում կա այն մոտեցումը անկախական շարժումները կամ ինքնորոշման իրավունքի իրացումը գերակա է լինելու ժամանակակից աշխարհում: Բերում են այն փաստարկը, որ երկրների քանակը վերջին տասնամյակների կտրվածքով տարեց տարի ավելանում է, երբեք չի նվազել: Բայց պետք է շատ զգույշ լինենք այդ հարցում, քանի որ գիտենք, որ ինքնորոշման իրավունքը կամ անկախությունը հիմնականում ձեռք է բերվում ուժի միջոցով, ժողովուրդները ուժի կիրառման արդյունքում են ձևավորել անկախություն, պատերազմների ավարտից, բախումներից հետո: Հետևաբար մի իրավիճակում, երբ գրեթե բոլորը, բացի Իսրայելից, դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը, Հայաստանը փորձում է ակտիվ չեզոքություն պահպանել: Կարծում եմ, որ հայկական կողմի մտավախություններից են Իրանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները: Շատ լավ հիշում ենք, որ անգամ Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում Հայաստանը ձեռնպահ մնաց, քանի որ Վրաստանն իր համար շատ կարևոր գործընկեր է, և այս հարցում Հայաստանը առաջին պլան մղեց իր շահը, ինչը շատ ճիշտ էր: Հիմա էլ Հայաստանը փորձում է այդ ակտիվ չեզոքությունը պահել, մինչև որ ընթացքում պարզ կլինի, թե ինչ ուղերձներ են գալիս տարբեր երկրներից: Գուցե ընթացքում Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, բայց առայժմ ձեռնպահ է մնում պաշտոնական մակարդակում, միաժամանակ շատ ակտիվ է իրեն պահում միջխորհրդարանական շփումների, հանրային դիվանագիտության մակարդակում, բիզնես հարաբերությունների առումով: Հայաստանը պատրասվում էր նաև հյուպատոսություն բացել Էրբիլում, պարզապես այս զարգացումների հետևանքով դա կարող է հետաձգվել կամ այլևս չի բացվի: Ամեն դեպքում Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Քրդստանի հետ մի շարք պատճառներով: Կարծում եմ՝ Հայաստանը կշարունակի դա անել, բայց քաղաքական դիրքորոշման առումով ձեռնպահ կմնա, մինչև որ ավելի հստակ կլինեն տարբեր դերակատարների վերջնական դիրքորոշումները այս հարցում: Առավել ևս, Բաղդադն ու Էրբիլն այժմ բանակցում են:

– Քրդստանի անկախության գործընթացը բարձրացնո՞ւմ է Հայաստանի «քաղաքական գինը» թե՛ քրդերի և թե՛ Թուրքիայի համար:

– Ես լսել եմ նման կարծիքներ, բայց երբևէ չեմ կիսել նման վիրտուալ կամ երևակայական մոտեցումը: Հայաստանի «կապող» դերակատարության մասին կարելի է խոսել տարբեր առիթներով: Հիշում ենք, որ հայտարարում էին այն մասին, թե Հայաստանը կարող է կամրջի դեր խաղալ Եվրամիության և Եվրասիական միության միջև կամ կարող է Իրանը կապել Եվրասիական միության հետ, բայց գործնականորեն որևէ անգամ չտեսանք Հայաստանի կարևորությունը նման հարցերում, բացառությամբ, օրինակ, Սիրիայում Հայաստանի դեսպանության դերակատարության, որը շատ ակտիվ աշխատել է և շատ այլ երկրներ օգտվել են այդ հանգամանքից, բայց գլոբալ կամ քաղաքական առումով Հայաստանի հնարավորությունները շատ սահմանափակ են մի շարք պատճառներով: Հայաստանն ունի սեփական կոնֆլիկտը, չլուծված այլ խնդիրներ, փակ սահմաններ: Հայաստանն, իհարկե, ունի ներուժ և ցանկություն, բայց չունի գործիքներ և հնարավորություն՝ կիրառելու այդ ներուժը: Ըստ իս, այս պարագայում Հայաստանի համար դերակատարության ժամանակ ու տեղ չկա՝ բացառությամբ այն հանգամանքի, որ կա հայ համայնքի գործոնը, կան ավանդական հարաբերություններ քրդերի հետ:

Պիտի օգտվեմ առիթից և ասեմ, որ Հայաստանի համար երկարաժամկետ կտրվածքով ցանկալի կլիներ նվազեցնել իր էյֆորիկ, ոգևորված մոտեցումը քրդական բոլոր հարցերում: Սկսած խորհրդային տարիներից՝ Հայաստանին մեղադրում են քրդական անջատողականությանը աջակցելու մեջ, բայց այն ժամանակ՝ խորհրդային Հայաստանի կտրվածքով, և կան պնդումներ Թուրքիայի կողմից, որ Հայաստանը շարունակում է աջակցել PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և անջատողական այլ ուժերի: Որքանով է ճիշտ և որքանով է սխալ այս վարկածը՝ այլ հարց է, բայց Հայաստանն ունի նման հեղինակություն: Իհարկե, մենք կարող ենք թքած ունենալ այդ կարծիքի վրա, և ըստ էության այդպես էլ պետք է անել, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել և ավելորդ առիթ չտալ, որպեսզի մեզ կասկածեն անջատողականություն հրահրելու կամ ի վնաս այս կամ այն պետության աշխատելու մեջ: Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես իր շահերով և ոչ միայն շարժվի իր օրակարգով, այլև շեշտի՝ որոնք են այդ քայլերը, որպեսզի դրանք տարընթերցումների տեղիք չտան:

– Քրդական հարցի քննարկումների համատեքստում՝ հայկական քաղաքական դիսկուրսում սկսել են ուրվագծվել երկու տեսակետներ: Առաջինը՝ հայերը պետք է դաշնակցեն քրդերի հետ, որովհետև դա կօգնի մեր պահանջատիրությանը, Թուրքիայի հետ մեր ազգային խնդիրների լուծմանը, մյուսը՝ քրդական հարցը հարմար դաշտ է Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու, հարաբերությունները բարելավելու համար: Ո՞ր տարբերակն է Ձեզ ավելի իրատեսական թվում:

– Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նախ և առաջ, քրդական խնդիրը հայկական խնդրի հետ կապելն ուտոպիստական մոտեցում է: Քրդերն ունեն իրենց շահերը և դրանք երբեք չեն համընկել մեր շահերի հետ, առավել ևս պահանջատիրությունն էլ օրակարգային հարց չէ Հայաստանի համար: Դա լրիվ այլ թեմա է:

Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա քրդական գործոնը կարող է աշխատել Թուրքիայի հետ հարաբերություններում միայն մի պարագայում, եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ չի աջակցում PKK-ին և անջատողականությանը, և Հայաստանը մի քանի անգամ արել է նման հայտարարություն, ինչը կարևոր է եղել Թուրքիայի համար: Քրդական թեմայով մնացած բոլոր հարցերը Թուրքիայի հետ հարաբերություններում պետք չի շահարկել, որովհետև դա ծայրահեղ ցավոտ թեմա է Թուրքիայի համար, և անգամ թեթև շարժումը կամ փոքր սխալը կարող է վատացնել եղած հարաբերությունները: Նախ, այսօր բանակցային որևէ գործընթաց չկա Թուրքիայի և Հայաստանի հետ: Գոնե հրապարակային մակարդակում այդպես է, եթե իհարկե գաղտնի բանակցություններ չեն վարում: Կարծում եմ, որ մինչև 2019 թ. Թուրքիա-Հայաստան հարաբերությունները մի կողմ դրված կլինեն, եթե իհարկե ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին կարելի է մտածել միայն 2019 թ. հետո, երբ Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական, ՏԻՄ և նախագահական ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում