Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիտվայի արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Լիտվայի արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» քրեակատարողական 
հիմնարկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ ազատազրկված անձանց պահման պայմաններին, հիմնարկի առանձնահատկություններին և հնարավորություններին: Շրջայցի ընթացքում եղել են ճաշարանում, ծանոթացան փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից ազատազրկված անձանց հատկացվող սննդի պատրաստման պայմաններին, ճաշացանկին։ Այնուհետև շրջել են հիմնարկի բնակելի տարածքում, օտարերկրյա դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքում, եղան երկարատև տեսակցությունների՝ նոր վերանորոգվող սենյակներում։

Պատվիրակության անդամներին առանձնապես հետաքրքրել են ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների կազմակերպման ընթացքն ու հնարավորությունները: Այդ նպատակով եղել են հիմնարկի համակարգչային սենյակում, գրադարանում, որտեղ, հայերենից բացի, կա նաև օտարալեզու գրականություն: Հյուրերին հատկապես տպավորել է խեցեգործության սենյակը՝ ազատազրկված անձանց ձեռքով պատրաստված բացառիկ, ուշագրավ աշխատանքներով:

Այցելության ավարտին նախարար Էլվինաս Յանկևիչիուսն իր շնորհակալությունն է հայտնել ճանաչողական այցի շրջանակներում ընդունելության համար՝ նշելով, որ բարձր է գնահատում համագործակցության և փորձի փոխանակման նման հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]