Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ադրբեջանին զգուշացում Վաշինգտոնից. Բուշ ավագի ոճով

ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, Ադրբեջանին անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորական ուղերձում խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու վերաբերյալ շեշտադրումը ներկայիս ժամանակահատվածում գործնականում դե ֆակտո նախազգուշացում է Ադրբեջանին, որի թե՛ պաշտոնյաները, թե՛ պաշտոնական պրոպագանդայի սուբյեկտները վերջին շաբաթներին ուղղակիորեն խոսում են Հայաստանի ու Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնելու, ներկայիս կորոնավիրուսային իրավիճակում շանսն օգտագործելու և այլնի մասին: Բաքվի այդ սրված հռետորաբանության ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի դիվանագիտական նախազգուշացումը Ադրբեջանի նախագահի համար, թերևս, կլինի հասկանալի: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում հարկ է թերևս հիշել Պոմպեոյի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթի հայտարարությունը ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի ելույթից հետո, որտեղ Լավրովը խոսել էր սեղանին փուլային տարբերակի առկայության և քննարկումների մասին:

Քենթը հայտարարել էր, որ Լավրովի հայտարարությունները օգտակար չեն: ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից հետո է մասնավորապես Ադրբեջանը զարկ տվել ռազմաշունչ հռետորաբանության նոր ալիքին, այն բանից հետո, երբ Երևանը բավականին կոշտ տոնով հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ զիջման՝ լինի փուլային, թե այլ տարբերակով: Ջորջ Քենթի ակնարկն, ըստ երևույթին, այն մասին, որ ՌԴ արտգործնախարարը անում է հայտարարություններ տարբեր խնդիրներ լուծելու համար, բայց դրանց հետևանքը կարող է լինել ընդամենը ռեգիոնալ լարվածության խթանումը: Մեծ հաշվով, հենց դա էլ տեղի ունեցավ, ինչն արտահայտվեց Ադրբեջանի հերթական ռազմաշունչ հռետորաբանության տեսքով: Մինչդեռ խնդիրն այն է, որ, կամա թե ակամա, խթանելով այդ լարվածությունը, Ռուսաստանը, մեղմ ասած, կարող է և տկար գտնվել որևէ իրական սպառնալիք զսպելու հարցում: Այդ դեպքում փոքր կայծն իսկ կարող է բռնկել մեծ պատերազմ, ինչը կարող է ունենալ ամենաանկանխատեսելի զարգացումներ, թերևս մի կանխատեսելի հանգամանքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը՝ ներառյալ Արցախը, կկրեն ահռելի մարդկային և նյութական կորուստներ: Իհարկե, պատերազմի բռունցք ճոճող Ալիևն էլ շատ լավ է հասկանում դա, և խոսքից ինքնակամ չի անցնի գործի: Սակայն խնդիրն այն է, որ պատերազմական գործողությունները հաճախ սկսում են ոչ միայն քաղաքական լուրջ որոշման, այլ փոքր, անգամ անհեթեթ սադրանքի հետևանքով:

Այդ իմաստով կարևոր է, որ ռեգիոնալ անվտանգության գործընկերության վստահելիությունը վաղուց մսխած Մոսկվայի պարագայում, Վաշինգտոնը մշտապես աչալուրջ լինի ռեգիոնալ ապակայունացման ռիսկերը չեզոքացնելու հարցում, հարկ եղած դեպքում զգուշացնելով Ալիևին այնպես, ինչպես 1992-ին Բուշ ավագն էր զգուշացրել Թուրքիայի վարչապետ Դեմիրելին, երբ վերջինս խոսել էր Հայաստանին ի պաշտպանություն Ադրբեջանի հարված հասցնելու մտադրության մասին: Դուք խնդիր կունենաք ռուսների հետ, ասել էր Բուշը: Իսկ եթե մենք լուծենք ռուսների հետ այդ խնդիրը, ի պատասխան ասել էր Դեմիրելը, ինչին հետևել էր Բուշ ավագի պատասխանը՝ այդ դեպքում դուք խնդիր կունենաք մեզ հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում