Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն հուլիսի 31-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք.՝ ծնված 1995թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դաշտամիջյան հատվածը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]