ԵԽ-ն Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար, գրում է ermenihaber-ը։
Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:
ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գործարար Օսման Քավալային ազատ արձակելու ՄԻԵԴ-ի որոշումը չկատարվի, ապա Եվրախորհուրդն առաջին անգամ կսկսի խախտման ընթացակարգ Թուրքիայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ