Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԱՄՆ-ում հանձնել են «Քննադատների ընտրությունը» պարգեւները

Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին ասված է այդ պարգեւի Twitter-ում: Թվով 25-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սանտա Մոնիկա (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքում:

Կինոնկարը պատմում է 1960-ական թվականների Հոլիվուդի եւ դերասան Ռիք Դալթոնի ու նրա կրկնորդ Քլիֆ Բութի մասին: Գլխավոր դերակատարներն են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Էմիլ Հիրշը եւ Մարգարետ Քուելլին: Մրցանակին հավակնող ֆիլմերի ցուցակում էին նաեւ «Իռլանդացին», «1917», «Պարազիտները», «Ամուսնական պատմություն», «Ջոջո ճագարը», «Ջոքեր» եւ «Փոքրիկ կանայք» ժապավենները: Լավագույն ռեժիսուրայի համար «Քննադատների ընտրությունը» պարգեւն ստացել են բրիտանացի Սեմ Մենդեսը, որը նկարահանել է «1917» ֆիլմը, ինչպես նաեւ հարավկորեացի Պոն Չժուն Հոն՝ «Պարազիտներ» կինոնկարի վրա կատարած աշխատանքի համար: Նրանց մրցակիցների թվում էին Տարանտինոն, Մարտին Սքորսեզեն (Իռլանդացին»), Նոա Բաումբաքը («Ամուսնական պատմություն»), Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»):

«Քննադատների ընտրությունը» մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում աշխատող Կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Այդ պրոֆեսիոնալ միավորումը բաղկացած է ավելի քան 250 մարդուց: Այն համարվում է այդօրինակ խոշորագույն կազմակերպությունը Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում