Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Փոլ-Մոտ» հոլդինգի փոխտնօրենը վերահաստատել է Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու մտադրությունը

«Փոլ-Մոտ» հոլդինգի փոխտնօրենը վերահաստատել է Հայաստանում տրակտորների 
արտադրություն հիմնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիրգան Ավինյանը վերհիշեց, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել էին, և այժմ ուրախ է, որ համագործակցություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են արվում: Նա նաև հավելեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին և աջակցելու է «Փոլ-Մոտ»-ի գործունեությանը Հայաստանում:

Մառեկ Փոլը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ասաց, որ մտադրություն ունեն, օգտագործելով «Սլացքի» կարողությունները և լեհական տեխնոլոգիաները, «Ուրսուս» մակնիշի տրակտորների արտադրություն հիմնել Հայաստանում, որոնք կօգտագործվեն ինչպես երկրի ներքին շուկայի համար, այնպես էլ կարտահանվեն այլ երկրներ: Այս առումով Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում տրակտորների պարկը արդեն բավականին հնացած է և Հայաստանում արտադրված տրակտորներով դրանք փոխարինելը ցանկալի հեռանկար կլինի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոլ-Մոտ հոդլինգն արտադրում է նաև «Ուրսուս Բաս» էլեկտրական և դիզելային ավտոբուսներ, քննարկվեց Հայաստանում ավտոբուսներ արտադրելու հնարավորությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]