Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Քամին զգալի վնասներ է պատճառել Հայաստանի տարբեր մարզերում

Մարտի 24-ի ժամը 20:00-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր (7-ը Երևանում, 1-ը Արագածոտնի մարզում), 67 դեպքում՝ շինությունների տանիքներ (25-ը Երևանում, 6-ը Արագածոտնի, 2-ը Արմավիրի, 6-ը Արարատի, 2-ը Կոտայքի, 2-ը Գեղարքունիքի, 14-ը Լոռու, 9-ը Շիրակի և 1-ը Տավուշի մարզերում), 10 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը Երևանում, 1-ը Լոռու մարզում): Ընդհանուր առմամբ վնասվել է 5 ավտոմեքենա (Երևանում՝ 2, Լոռու մարզում՝ 3):

ԵՐԵՎԱՆ

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները: Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):

Մարտի 24-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղը (4 քմ):

Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան (սեփականատեր Մ. Մ.) տանիքի թիթեղը (4 քմ) պոկվել և ընկել էր. փրկարարները թիթեղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Մարտի 24-ին, ժամը 17:49-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են կոնստրուկցիոն տարրերին ամրացված թիթեղները (15 քմ) և սահմանազատել տարածքը:

Մարտի 24-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (1 քմ): Տուժածներ չկան:

ԿՈՏԱՅՔ

Մարտի 24-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի արևային հոսանքի կայանը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ապամոնտաժել են տան տանիքին ամրացված արևային հոսանքի կայանը:

Մարտի 24-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 77 շենքի տանիքի թիթեղներն ուժեղ քամուց վնասվել են՝ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությւոնը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղներից մոտ 10 քմ հատված և ամրացրել՝ 8 կառուցատար:

Մարտի 24-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ): Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված: Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը: Տուժածներ չկան:

ԱՐԱՐԱՏ

Մարտի 24-ին, ժամը 21:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հրաչյա Թովմասյան փողոցի տներից մեկի տանիքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերը մասամբ (մոտ 30 քմ):

Մարտի 24-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կիսակառույց մշակույթի շենքի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ նոր կառուցվող մշակույթի տան տանիքից պոկվել է մոտ 20 քմ հատված:

Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը մասամբ (մոտ 20 քմ):

Մարտի 24-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և կախվել է տներից մեկի տանիքի (մոտ 60 քմ) ազբեստյա շիֆերի ծածկը մասամբ (մոտ 30 քմ): Փրկարարները իրականացրել են ամրացման աշխատանքներ:

Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի գերեզմանատան փողոցում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է էլ. ենթակայանի վրա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող արտադրամասի տանիքը (մոտ 180 քմ) պոկվել է և (մոտ 90 քմ) ընկել էլ.ենթակայանի վրա: Փրկարարները ապամոնտաժել են էլ.ենթակայանի վրա ընկած կառուցատարերը:

Մարտի 24-ին, ժամը 17:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց վնասվել է Ս. Մ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի (մոտ 20 քմ) թիթեղյա ծածկը և Ա. Կ.-ին պատկանող տան պատուհանները:

Մարտի 24-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բակունց փողոցիտներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց վնասվել է Ֆ. Շ.-ին պատկանող տան տանիքի (մոտ 30 քմ) թիթեղյա ծածկը և Հ. Ս.-ին պատկանող ապակե ջերմոցային տնտեսությունը (մոտ 120 քմ):

Մարտի 24-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց ամբողջությամբ վնասվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերի ծածկը (մոտ 300 քմ):  Տուժածներ չկան:

ԱՐԱԳԱԾՈՏՆ

Մարտի 24-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ վնասվել է (մոտ 200 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: Տուժածներ չկան:

ՇԻՐԱԿ

Մարտի 24-ին, ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 7 շենքի տանիքը մասամբ պոկվել է, կան կախված թիթեղներ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 2 թիթեղ (մոտ 2 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 64 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 1 երկաթյա թիթեղ (մոտ 1,5 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 10 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

ԱՐԱՄԱՎԻՐ

Մարտի 24-ին, ժամը 18:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում քամուց պոկվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 16:00-ի սահմաններում քամուց պոկվել է Շիրակի փողոցի տներից մեկի տանիքի մոտ 50 քմ հատվածը: Տուժածներ չկան: Մարտի 24-ին, ժամը 17:22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի կախովի առաստաղը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա առաստաղը՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 15:00-ի սահմաններում քամուց ամբողջությամբ պոկվել է տներից մեկի տանիքը (մոտ 50 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Նալբանդյանի համայնքապետին և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: Տուժածներ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում