Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 23-րդ ընդհանուր ժողովին

ՊԵԿ նախագահը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական 
կազմակերպության 23-րդ ընդհանուր ժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են կազմակերպության կարևոր որոշումները: Այս տարվա ժողովն ընտրել է IOTA-ի նոր գործադիր քարտուղարին, գործադիր խորհրդի նոր անդամներին, նախագահին և ներքին աուդիտորներին: Հաստատվել են կազմակերպության ֆինանսական և աուդիտորական հաշվետվությունները, 2020 թվականի աշխատանքների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների կատարման վերաբերյալ հարցեր:

Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության և առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները:

IOTA23-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով ստորագրվել են ժողովի ընդհանուր որոշումը և կոմյունիկեն, ինչպես նաև IOTA-ի և ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության գործակալության (Europol) միջև մտադրությունների հուշագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]