Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն հնարավոր է «Մանչեսթեր Սիթիին» զրկի չեմպիոնների լիգայից

Սպորտ
sport-mansiti-4.12.

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Ինչպես նշում է աղբյուրը, Football Leaks-ը հրապարակել է նոր փաստաթղթեր, ըստ որի անգլիական ակումբը արհեստականորեն բարձրացրել են հովանավորչական պայմանագրերի գումարները, որի օգնությամբ մեծացել են շահույթի չափերը եւ ակումբը հնարավորություն է ստացել նոր ֆուտբոլիստներ գնելու: Բացի այդ, ակումբի նախագահը որոշ ծախսեր վճարել է իր անձնական գումարներից, որն արգելված է ֆինանսական «Ֆեյր փլեյի» կողմից: Եթե հաստատվի փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների հավաստիությունը, ապա ՈՒԵՖԱ-ն 2019-2020թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» թույլ չի տա մասնակցել չեմպիոնների լիգայի մրցաշարին: